Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+10.09 oC

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը

10:14 02.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին: Հարձակումը, որի հետևանքով զոհվել են Իրանի բանակի 4 զինծառայող և ևս մեկ քաղաքացիական անձ, իրագործվել է՝ օգտագործելով մի քանի երկրի տարածք, այդ թվում՝ Իրաքի։ Այդ ֆոնին՝ Իրանում կրկին ակտիվացել է Ադրբեջանում իսրայելական ներկայության հարցը: Իսրայելական հարձակումից երկու օր առաջ Իրանի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Զարիֆը մատնանշել էր, որ Իսրայելը ներկայություն ունի Ադրբեջանում: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Իրանական մամուլի հրապարակումներում տեղ են գտել նյութեր, թե հարձակումն իրագործելիս Իսրայելն օգտագործել է նաև Ադրբեջանի տարածքը: Նման պնդումների համար իրանական մամուլը հիմք է ընդունում Ադրբեջան-Իսրայել բազմաշերտ և բազմաոլորտ համագործակցությունը, ինչպես նաև՝ նախկինում Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ Իսրայելի գործողությունների փորձը (ավելի մանրամասն՝ «Իրանը Իսրայել-Ադրբեջան համագործակցության թիրախ» հոդվածում): Բացի այդ՝ Ադրբեջանի տարածքի օգտագործման հավանականության մասին խոսում են նաև իսրայելցի փորձագետները, ինչը ևս արտացոլվել է իրանական ԶԼՄ-ներում:

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Բորհան Հեշմաթին նկատել է. «Երբ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին Բրենդա Շեֆերը (խմբ.՝ Ադրբեջանի լոբբիստ) հրապարակեց «Իսրայելի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում և դրա հետևանքներն ու ապագան» վերնագրով հոդվածը, որտեղ բացատրել էր Իսրայելի ռեժիմի հետ Բաքվի հարաբերությունների հիմնարար փոփոխությունը և գրել, որ Բաքվի հարաբերություններն Իսրայելի հետ չեն սահմանափակվում միայն իսրայելական զենքի վաճառքով կամ այդ հանրապետությունում զենքի տեղական արդյունաբերության ստեղծմամբ, քչերը հավատացին, որ կգա այն օրը, երբ Բաքուն կմասնակցի Իրանի վրա սիոնիստական ռեժիմի օդային հարձակման գործողություններին»: Հեշմաթին ընդգծել էր՝ չնայած Բաքվի մասնակցության հարցը հավելյալ ուսումնասիրությունների կարիք ունի, սակայն, դեռ նախքան հարձակումը, իսրայելական լրատվամիջոցները բարձրաձայնել էին, որ Բաքուն թույլ է տալու օգտագործել Ադրբեջանի օդային տարածքն ու հնարավորությունները՝ Իրանի վրա Իսրայելի հարձակման համար: «Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ, Իրանի և Իսրայելի միջև աճող ռազմական լարվածությանը զուգահեռ, դեպի Իսրայել Ադրբեջանի «Silk Way Airlines»-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռի չվերթները աճ էին արձանագրել»,- ընդգծում է Հեշմաթին: Փորձագետը շեշտում է, որ Իսրայելն ամենաշատն Իրանի դեմ գործել և գործելու է հենց Ադրբեջանից: «Ժամանակը ցույց կտա, թե ինչ է կատարվել իրականում, բայց եթե Բաքվի վարքագծի տիպաբանությանն ուշադրություն դարձնենք, Բաքուն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի հակաիրանական գործողություններին իր մասնակցությունը բնատուր պարտականություն է միշտ համարել»,- նշում է նա:

«Farikhtegan» օրաթերթը ուշադրություն է հրավիրել մամուլում նախկինում արված այն հրապարակումներին, ըստ որոնց, Ադրբեջանը ավիաբազա է տրամադրել Իսրայելին: Մյուս կողմից՝ օրաթերթը կասկածամտությամբ է վերաբերում Արցախի բռնազավթած տարածքներում Իսրայելի մասնակցությամբ «խելացի գյուղերի» կառուցմանը՝ համարելով, որ այդ կերպ Թել Ավիվը պարզապես քողարկում է Իրանի հարևանությամբ իր հետախուզական գործունեությունը: «Իրան-Ադրբեջան հարաբերություններում սրացումներն ու լարվածությունը ցույց են տալիս, որ Բաքուն դարձել է Իրանի համար մեծ սպառնալիք, հատկապես՝ Թել Ավիվի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների աճի ֆոնին»,- նշում է օրաթերթը: Անդրադառնալով նավթի վաճառքի, ռազմական, կիբեր և այլ ոլորտներում իսրայելաադրբեջանական համագործակցությանը՝ օրաթերթն ընդգծում է. «Նրանք, ովքեր իրենց ռազմաբազաներն ու անվտանգությունը վարձակալության են տվել օկուպանտ ռեժիմին, Իրանի տարածքի դեմ Թել Ավիվի ագրեսիայից հետո պետք է ամենաշատը վախենան Իրանի հնարավոր արձագանքից»:

Իրանական «Tabnak» լրատվական կայքի՝ «Արդյո՞ք Բաքուն մասնակցություն է ունեցել Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը» վերտառությամբ հոդվածում, մեջբերելով Ալաբամայի համալսարանի պրոֆեսոր Նադեր Էնթեսարին, նշված է՝ եթե պարզվի, որ Իսրայելի հարձակմանն այլ երկրներ ևս աջակցել են, Իրանը կարող է նրանց օրինական թիրախ համարել:

Իրանի դեմ հարձակմանն Ադրբեջանի մասնակցության հավանականության մասին բարձրաձայնվել է նաև հեռուստաեթերում: Մասնավորապես՝ «Shabake-ye khabar» լրատվական հեռաուստաալիքի տաղավար հրավիրված փորձագետը, ներկայացնելով Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարման սխեման, ընդգծել է. «Խոսակցություններ կան, որ Ադրբեջանը դեր է խաղացել Իրանի վրա Իսրայելի հարձակման մեջ»:

Մեկ այլ հանգամանք, որին իրանցի փորձագետներն ու լրատվական դաշտն ուշադրություն են դարձրել, այն է, որ Բաքուն որևէ կերպ չի դատապարտել Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, այն պարագայում, երբ դա արել են տարածաշրջանային մի շարք երկրներ (այդ թվում՝ Հայաստանը): Սա ևս փաստում է, թե որքան սերտ են Ադրբեջանի հարաբերությունները Իսրայելի հետ։ Որևէ արձագանք չտալով այդ հարձակմանը՝ Բաքուն առնվազն իր լուռ համաձայնությունն է արտահայտում: Պատահական չէ, որ տարբեր առիթներով իսրայելական կողմն ընդգծել էր, որ Իրանն Ադրբեջանի ու Իսրայելի համար ընդհանուր սպառնալիք է, որի դեմ պետք է համատեղ ուժերով պայքարել, ու չի բացառվում, որ Իրանի դեմ վերջին հարձակման ժամանակ հենց այդ «համատեղ պայքարն» էլ գտել է իր դրսևորումը»,-նշված է հոդվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որքան երկար է Կիևը խախտում պայմանավորվածությունները, այնքան քիչ տարածքներ են մնում նրան․ Լավրով

12:24 02.11.2024

Որքան երկար է Կիևը խախտում պայմանավորվածությունները, այնքան քիչ տարածքներ են մնում նրան․ Լավրով

Որքան երկար Կիևի ռեժիմը խաթարի պայմանավորվածությունները, այնքան ավելի քիչ տարածքներ կմնա Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Որքան երկար ժամանակ է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը Արևմուտքի աջակցությամբ մեկը մյուսի հետևից խզում համաձայնագրերը, այնքան քիչ տարածք է թողնում այս ռեժիմը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ ...

Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

12:10 02.11.2024

Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում: Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր […] ...

SHANTNEWS

12:00 02.11.2024

SHANTNEWS

Պայթյուն ավտոտնակում. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

11:48 02.11.2024

Պայթյուն ավտոտնակում. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Դիլիջանի Կամոյի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր ավտոտնակը պայթել է: Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ղեկավարներ ու ծառայողներ: Ըստ ահազանգող 65-ամյա տղամարդու` կեսգիշերից մոտ 25 րոպե անց իր հարևան 56-ամյա տղամարդը անհայտ պայթուցիչ է նետել իր […] ...

Նոյեմբերի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

11:26 02.11.2024

Նոյեմբերի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-14:00 Նուբարաշենի խճ․ 1, 2, 3, 4, 5 շենքեր, 11։00-17:00 Աբելյան փ. 9, 11, 13 շենքեր, Շինարարների փ. 22, 24, 26, 28, 28/3, 32 շենքեր, Ռ․Մելիքյան փողոց մասնակի, Սեբաստիայի փ. 18, 18Ա, […] ...

Իրանում կարծում են, որ Իսրայելը կհամաձայնի հրադադարի ռեժիմ հաստատել Լիբանանում

11:01 02.11.2024

Իրանում կարծում են, որ Իսրայելը կհամաձայնի հրադադարի ռեժիմ հաստատել Լիբանանում

Իսրայելը ստիպված կլինի մոտ ապագայում համաձայնել հրադադարի ռեժիմին Լիբանանում, քանի որ շիական «Հըզբոլլահի» կազմավորումները թույլ չտվեցին իսրայելական բանակին հասնել ցանկալի արդյունքների։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գեներալ-մայոր Մոհամմադ Աքրմինիան։ «Առաջիկա օրերին Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) ստիպված կլինի համաձայնել հրադադարի, քանի որ այս ռեժիմի իշխանությունները լավ են հասկացել, որ հարավային Լիբանանում իրենց գործողությունները ցանկալի արդյունքի […] ...

BACK_TO_TOP