Իսրայելի գործողության մեկնարկից ի վեր Լիբանանը լքել է գրեթե 470 հազար մարդ. ՄԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+6.09 oC

Իսրայելի գործողության մեկնարկից ի վեր Լիբանանը լքել է գրեթե 470 հազար մարդ. ՄԱԿ

08:25 02.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առնվազն 469 հազար մարդ լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց Իսրայելի ռազմական գործողությունը շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։

Ինչպես նշված է փաստաթղթում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ Իրաք է ժամանել 25 հազար լիբանանցի։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հըզբոլլահի» կազմավորումների դեմ, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ է հասցնում լիբանանյան տարածքում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը

10:14 02.11.2024

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին: Հարձակումը, որի հետևանքով զոհվել են Իրանի բանակի 4 զինծառայող և ևս մեկ քաղաքացիական անձ, իրագործվել է՝ օգտագործելով մի քանի երկրի տարածք, այդ թվում՝ Իրաքի։ Այդ ֆոնին՝ Իրանում կրկին ակտիվացել է Ադրբեջանում իսրայելական ներկայության հարցը: Իսրայելական […] ...

Իրանը կարող է հսկայական վնաս հասցնել Իսրայելին․ WSJ

10:00 02.11.2024

Իրանը կարող է հսկայական վնաս հասցնել Իսրայելին․ WSJ

Իրանը, չնայած Իսրայելի վերջին հարվածին, պահպանում է իր հրթիռային պոտենցիալը, որը լուրջ վտանգ են ներկայացնում Իսրայելի պաշտպանունակության համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ) ՝ հղում անելով արեւմտյան պաշտոնյաներին։ Նրանց կարծիքով՝ իրանական բալիստիկ հրթիռները կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտներին, եթե շրջանցեն հրեական պետության հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հրատարակության տվյալներով՝ […] ...

ԱՄՆ-ում վաղաժամ ընտրություններում ակնհայտ առաջատար է Քամալա Հարիսը

09:47 02.11.2024

ԱՄՆ-ում վաղաժամ ընտրություններում ակնհայտ առաջատար է Քամալա Հարիսը

Միացյալ Նահանգներում սպասվածից ավելի ակտիվ են ընթանում վաղաժամ նախագահական ընտրությունները: Ընտրողների գրեթե մեկ քառորդը արդեն քվեարկել է, թեև մինչև ընտրությունները դեռ կա 5 օր: Ինչո՞ւ են շտապում քվեարկել, և վերջին հարցումները ո՞ւմ են հաղթանակ խոստանում: «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը․ «Ամերիկյան նահանգային օրենքների համաձայն՝ 50 նահանգներից 49-ում հնարավոր է վաղաժամ քվեարկությունը։ Արդեն մի […] ...

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը

09:31 02.11.2024

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը, որտեղ ելույթով հանդես են եկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման։ Շաբաթվա ընթացքում դեսպան Մակունցը մասնակցել է նաև Դիվալիի տոնը խորհրդանշող «Դիայի լուսավորման» արարողությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի, ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի, ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության ֆորումի նախագահ […] ...

Կանադան հայտարարել է ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

09:17 02.11.2024

Կանադան հայտարարել է ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Կանադայի կառավարությունը կաշխատի ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ։ Այս մասին ուրբաթ օրը Օտտավայում Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թաե-Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Մենք հարգում ենք Ամերիկայի ժողովրդի ցանկությունն ու կամքը և պատրաստ կլինենք աշխատել նրա հետ, ում նրանք (ԱՄՆ քաղաքացիները) կընտրեն»,- ասել է Ջոլին՝ պատասխանելով […] ...

«Հըզբոլլահը» հոկտեմբերին ավելի քան 4400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

09:03 02.11.2024

«Հըզբոլլահը» հոկտեմբերին ավելի քան 4400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանի «Հըզբոլլահ» շիական շարժման զինյալ թեւը հոկտեմբերին ավելի քան 4400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ «Հըզբոլլահի» կողմից հոկտեմբերին ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Լիբանանում ցամաքային գործողության ընթացքում իսրայելական զինուժը հայտնաբերել է ավելի քան 3 հազար պայթուցիկ սարք և […] ...

BACK_TO_TOP