ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը պայմանական հարվածներ են հասցրել Հյուսիսային Կորեայի թիրախներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+8.09 oC

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը պայմանական հարվածներ են հասցրել Հյուսիսային Կորեայի թիրախներին

20:48 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաշինգտոնն ու Սեուլը օդային վարժանքներ են անցկացրել։ Երկու երկրների ռազմաօդային ուժերի զորավարժություններին մասնակցել է 110 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Համատեղ զորավարժությունների ընթացքում պայմանական ռմբակոծվել են Հյուսիսային Կորեայի ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել հյուսիսկորեական արձակման կայանների մակետներին։

Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշնակից ուժերի ցուցադրումն է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո։

Հոկտեմբերի 31-ի գիշերը ԿԺԴՀ-ի զինված ուժերը բալիստիկ հրթիռ (ICBM) են արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանը սկսել է ամրություններ կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

23:28 01.11.2024

Լեհաստանը սկսել է ամրություններ կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանը «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում սկսել է պաշտպանական ամրությունների գծի կառուցումը Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Արևելյան վահանը» (Tarcza Wschód) պաշտպանության նախարարության և Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի կողմից պատրաստված ծրագիր է, որը ներառում է տարբեր տեսակի ամրությունների, տեղանքային խոչընդոտների և ռազմական ենթակառուցվածքների կառուցում Ռուսաստանի և Բելառուսի հետ Լեհաստանի սահմաններին՝ 800 […] ...

Խանութի տերը գտել և ծեծի է ենթարկել իրեն թալանած գողերին

23:20 01.11.2024

Խանութի տերը գտել և ծեծի է ենթարկել իրեն թալանած գողերին

Փհուկետում (Թաիլանդ) մի քանի խանութի սեփականատերեր միաժամանակ բողոքներով դիմել են ոստիկանություն: Նրանք դարձել են գողերի զոհ, ովքեր մտել են մանրածախ առևտրի կետեր և ապրանքներ գողացել։ Ու մինչ խանութների տերերի մեծամասնությունը դժգոհել ու բողոքել է, նրանցից մեկին հաջողվել է հայտնաբերել գողերին և հարձակվել նրանց վրա։ Վերջիններիս ծեծի ենթարկելուց հետո նա դիմել է ոստիկանություն։ Ի դեպ, դեպքի […] ...

Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

23:12 01.11.2024

Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։ Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Գործակալության կողմից հարցված իրավաբաններն ու լրագրողները մտահոգություն են հայտնել օրենքի երկիմաստության […] ...

Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի

23:04 01.11.2024

Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի

Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ «Միջուկային դոկտրինի փոփոխություն դեռևս հնարավոր է՝ Իրանին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում: Մենք ունենք միջուկային զենք արտադրելու տեխնիկական հնարավորություններ, և հեղափոխության առաջնորդի ֆեթվան միակ բանն է, որ կանգնեցնում է մեզ»,- ասել […] ...

«Վրացական երազանքը» հայտնել է ընդդիմության կողմից խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին

22:56 01.11.2024

«Վրացական երազանքը» հայտնել է ընդդիմության կողմից խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղեկատվություն է ուղարկել դատախազություն հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակեղծիքների կոնկրետ փաստերի մասին, ասել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Մենք հաստատել ենք 81 դեպք, երբ «Վրացական երազանքին» աջակցող ընտրողներին հնարավորություն չի տրվել քվեարկել իրենց ընտրատեղամասերում»,- ասել է նա ճեպազրույցում։ Ըստ Մդինարաձեի, այդ ընտրողները, գալով իրենց ընտրատեղամաս, բախվել […] ...

ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայում ժամանակավոր հրադադարի առաջարկը. ԶԼՄ-ներ

22:48 01.11.2024

ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայում ժամանակավոր հրադադարի առաջարկը. ԶԼՄ-ներ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում միջնորդների՝ Գազայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադարի և իսրայելական բանտերում բանտարկված պաղեստինցիների համար սահմանափակ թվով պատանդների փոխանակման վերաբերյալ համաձայնության շուրջ նախաձեռնությունը, քանի որ այս առաջարկը չի ապահովել արմատական խմբի հիմնական պահանջների կատարումը։ Այս մասին հայտնում է Maan գործակալությունը։ Ինչպես նշել է արմատականների ներկայացուցիչը, «առաջարկները չեն բավարարում […] ...

BACK_TO_TOP