Հայաստանում կանցկացվի «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով միջազգային համաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+8.09 oC

Հայաստանում կանցկացվի «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով միջազգային համաժողով

20:40 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով։ Միջոցառումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստան են այցելել տարբեր երկրներ ներկայացնող պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ, սոցիալական գործընկերներ։

Համաժողովի շրջանակում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Դավոսի ձևաչափով նախատեսվում է չորս պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները ելույթներ կունենան՝

երեխաների աշխատանքի և կրթության,

զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականության,

կանանց տնտեսական հզորացման և սոցիալական արդարության,

սոցիալական արդարության և GIG տնտեսության դերի վերաբերյալ։

Միջազգային համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խանութի տերը գտել և ծեծի է ենթարկել իրեն թալանած գողերին

23:20 01.11.2024

Խանութի տերը գտել և ծեծի է ենթարկել իրեն թալանած գողերին

Փհուկետում (Թաիլանդ) մի քանի խանութի սեփականատերեր միաժամանակ բողոքներով դիմել են ոստիկանություն: Նրանք դարձել են գողերի զոհ, ովքեր մտել են մանրածախ առևտրի կետեր և ապրանքներ գողացել։ Ու մինչ խանութների տերերի մեծամասնությունը դժգոհել ու բողոքել է, նրանցից մեկին հաջողվել է հայտնաբերել գողերին և հարձակվել նրանց վրա։ Վերջիններիս ծեծի ենթարկելուց հետո նա դիմել է ոստիկանություն։ Ի դեպ, դեպքի […] ...

Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

23:12 01.11.2024

Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։ Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Գործակալության կողմից հարցված իրավաբաններն ու լրագրողները մտահոգություն են հայտնել օրենքի երկիմաստության […] ...

Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի

23:04 01.11.2024

Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի

Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ «Միջուկային դոկտրինի փոփոխություն դեռևս հնարավոր է՝ Իրանին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում: Մենք ունենք միջուկային զենք արտադրելու տեխնիկական հնարավորություններ, և հեղափոխության առաջնորդի ֆեթվան միակ բանն է, որ կանգնեցնում է մեզ»,- ասել […] ...

«Վրացական երազանքը» հայտնել է ընդդիմության կողմից խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին

22:56 01.11.2024

«Վրացական երազանքը» հայտնել է ընդդիմության կողմից խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղեկատվություն է ուղարկել դատախազություն հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակեղծիքների կոնկրետ փաստերի մասին, ասել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Մենք հաստատել ենք 81 դեպք, երբ «Վրացական երազանքին» աջակցող ընտրողներին հնարավորություն չի տրվել քվեարկել իրենց ընտրատեղամասերում»,- ասել է նա ճեպազրույցում։ Ըստ Մդինարաձեի, այդ ընտրողները, գալով իրենց ընտրատեղամաս, բախվել […] ...

ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայում ժամանակավոր հրադադարի առաջարկը. ԶԼՄ-ներ

22:48 01.11.2024

ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայում ժամանակավոր հրադադարի առաջարկը. ԶԼՄ-ներ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում միջնորդների՝ Գազայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադարի և իսրայելական բանտերում բանտարկված պաղեստինցիների համար սահմանափակ թվով պատանդների փոխանակման վերաբերյալ համաձայնության շուրջ նախաձեռնությունը, քանի որ այս առաջարկը չի ապահովել արմատական խմբի հիմնական պահանջների կատարումը։ Այս մասին հայտնում է Maan գործակալությունը։ Ինչպես նշել է արմատականների ներկայացուցիչը, «առաջարկները չեն բավարարում […] ...

Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

22:40 01.11.2024

Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2024թ. նոյեմբերի 4-10-ը կանցկացնի Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Մեկշաբաթյա միջոցառումներին միանալու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ դպրոցներ՝ տարաբնույթ նախագծերով իրենց հաստատություններում նշանավորելու մեդիագրագիտության շաբաթը: Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որի ընթացքում կրթության ոլորտի կառույցներն ու կազմակերպությունները մասնակցում են […] ...

BACK_TO_TOP