Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց, ո՞ր ծառայություններն են տրամադրվում անվճար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+7.09 oC

Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց, ո՞ր ծառայություններն են տրամադրվում անվճար

20:32 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եթե Ձեզ մոտ հեպատիտ Ց-ի հակամարմինները արագ թեստի արդյունքում դրական են, հաջորդիվ պետք է կատարվի ՊՇՌ հետազոտություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հեպատիտ Ց-ի դրական հակամարմիններ, կարող են դիմել ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն անվճար ՊՇՌ հետազոտության համար, որով հաստատվում կամ ժխտվում է հեպատիտ Ց-ի ախտորոշումը։ ՊՇՌ հետազոտությունը կատարվում է անվճար։

Հետազոտությունները կազմակերպելուց հետո սկսվում է քաղաքացու հակավիրուսային բուժումը, եթե չկան հակացուցումներ։ Որոշվում է՝ ինչ տևողությամբ պետք է բուժումն անցկացվի՝ 3 կամ 6 ամիս։
Բուժման համար դեղերը տրվում են անվճար:

2024թ. ՀՀ-ում հաշվառված վիրուսային հեպատիտ Ց հիվանդությամբ պացիենտներին, այդ թվում` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող և զուգակցված վարակներ (ՁԻԱՀ/ ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտներին, անխափան տրամադրվում են հակավիրուսային նորագույն սերնդի դեղեր:

Ընդհանուր առմամբ` 2021-2024թթ. 9 ամսվա ընթացքում բուժում է ստացել 3010 պացիենտ, որոնցից 95%-ը` շուրջ 2860-ը, լիովին բուժվել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 01.11.2024

SHANTNEWS

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

21:52 01.11.2024

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1974 թվականին ծնված Վաղինակ Քարամյանը։ Նա հոկտեմբերի 20-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Վաղինակ Քարամյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...

Ֆրանսիայում հրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

21:44 01.11.2024

Ֆրանսիայում հրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան, Պուատիե քաղաքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված փոխհրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել է մինչև 600 մարդ։ Հինգ մարդ լուրջ վիրավորում է ստացել քաղաքի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, այդ թվում՝ 15-ամյա մի երիտասարդ, ով գլխի վիրավորումից հետո գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանության աղբյուրը հայտնել […] ...

Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

21:36 01.11.2024

Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:21-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել է […] ...

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

21:28 01.11.2024

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը: Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ […] ...

Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

21:20 01.11.2024

Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած […] ...

BACK_TO_TOP