18:54 01.11.2024
ԱՄՆ-ը ձգտում է հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին մինչև 2025 թվականի հունվարը, երբ կավարտվի ներկայիս նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյային։
«Սպիտակ տունն աշխատում է մինչև հունվար հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել էր Ուկրաինային ռազմական օգնության ծրագրերի շրջանակում մնացած միջոցները հատկացնել մինչև իր լիազորությունների ավարտը։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խանգարում են կարգավորմանը և ուղղակիորեն ներքաշում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ։
21:20 01.11.2024
Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակՀոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած […] ...
21:12 01.11.2024
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսանդրին ստեղծելու նպատակով նախագծերի ներկայացման բաց մրցույթՄիսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի […] ...
21:04 01.11.2024
Ուղևորային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող ինչ փաստաթղթեր են անհրաժեշտՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման նպատակից և հայտարարագրված տեղեկությունների բնույթից կախված, Հայաստանի սահմանը հատող ֆիզիկական անձանցից մաքսային մարմինը կարող է պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը։ Մասնավորապես, անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ անչափահասի, հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հիմնավորող փաստաթղթերը, 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելու դեպքում՝ կանխիկ դրամական միջոցների և […] ...
20:56 01.11.2024
Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին»Իրանը Իսլամական Հանրապետությունը իր տարածքի վրա Իսրայելի վերջին հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին և պատշաճ ձևով»։ Այդ մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ Նոյեմբերի 1-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ Խամենեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին հանձնարարել է Իսրայելի դեմ պատասխան հարված հասցնելու ծրագիր մշակել: ...
20:48 01.11.2024
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը պայմանական հարվածներ են հասցրել Հյուսիսային Կորեայի թիրախներինՎաշինգտոնն ու Սեուլը օդային վարժանքներ են անցկացրել։ Երկու երկրների ռազմաօդային ուժերի զորավարժություններին մասնակցել է 110 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Համատեղ զորավարժությունների ընթացքում պայմանական ռմբակոծվել են Հյուսիսային Կորեայի ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել հյուսիսկորեական արձակման կայանների մակետներին։ Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշնակից ուժերի ցուցադրումն է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո։ […] ...
20:40 01.11.2024
Հայաստանում կանցկացվի «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով միջազգային համաժողովՆոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով։ Միջոցառումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստան են այցելել […] ...