Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփել են հոկտեմբեր ամիսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփել են հոկտեմբեր ամիսը

19:47 01.11.2024

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն ապահովել հասարակության և պետական կառույցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցում, այլև հնարավորություն են տալիս արագ արձագանքել, նվազեցնել հետևանքները և ապահովել բնակչության պաշտպանվածությունը։

Ամսվա ընթացքում Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից անցկացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ակունքի և Արուճի միջնակարգ դպրոցներում համապատասխանաբար Թալինի և Աշտարակի ՀՓՋ-ների ծառայողների կողմից անցկացվել են «Հրդեհաշիջում, տարհանում և առաջին օգնության կազմակերպումն ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ։

Մաստարա, Լեռնարոտ, Ավան, Թաթուլ, Բազմաղբյուր և Փարպի բնակավայրերում էլեկտրական շչակների գործարկմամբ իրականացվել են «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողներն Ալագյազի համայնքապետարանում մասնակցություն են ցուցաբերել նաև «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի համապատասխան աշխատանքային ռեժիմի փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժությանը։

Արարատի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից Մարմարաշենի միջնակարգ դպրոցում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն էր օժանդակել մարտավարական մտածելակերպի զարգացմանը և նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը:

Բացի այդ մի շարք հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վարչության ծառայողների կողմից անց են կացվել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում տարհանում և պատսպարում» թեմաներով սեմինար և գործնական պարապմունքներ, որին մասնակցել են նշված հաստատությունների աշակերտները, ինչպես նաև ուսուցչական կազմը։ Դասընթացների ընթացքում ՄՓՎ ծառայողների կողմից ներկայացվել են երկրաշարժի հետևանքով առաջացող ավերվածությունների, վարվելակերպի կանոնների վերաբերյալ դասախոսություններ, ցուցադրվել են տեսաֆիլմեր, ինչպես նաև թեմային առնչվող հարցերի շուրջ տրվել են սպառիչ պատասխաններ։

Ամսվա ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը։

Որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում արձագանքող ուժերի և կազմակերպության կազմավորումների գործնական հմտությունները ստուգելու և կատարելագործելու նպատակով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում Արմավիրի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացվել է «Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացումն ուսումնական հաստատությունում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Մի շարք հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել, մասնավորապես՝ «Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն» ՓԲԸ-ի Արմավիրի բաժանմունքում՝ «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը», Այգեշատի միջնակարգ դպրոցում՝ «Երեխաների տարհանում և հրդեհաշիջում հրդեհի ժամանակ», Վաղարշապատ քաղաքի բենզալցակայանում՝ «Հրդեհաշիջում և առաջին օգնության ցուցաբերում», «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղում՝ «Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցը սնուցող ջրատարի վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը», «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի «Բաղրամյան» էլեկտրացանցում՝ «Հրդեհի դեպքում անհրաժեշտ գործողությունների ձեռնարկման միջոցառումներ» թեմաներով։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մի շարք բնակավայրերում անցկացվել են էլեկտրական շչակների գործարկմամբ «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում կազմակերպվել է դպրոցների աշակերտների և ուսուցչական կազմի պատսպարում։

Բացի այդ փրկարար ծառայողների և Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ մարզի թվով 16 ուսումնական հաստատություններում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Հրդեհային անվտանգության կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից Մարտունու պետական բժշկական քոլեջում, միջնակարգ դպրոցներում և «Լ. Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ում, խուճապի կանխարգելումը թիրախավորելով, իրականացվել են «Հրդեհաշիջումը և տարհանումն ուսումնական հաստատություններում» և «Հրդեհաշիջում և տուժածին առաջին օգնության ցուցաբերում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից Կոտայքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է մարզի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ հրամանատարական պատրաստության պարապմունքներ՝ «ՔՊ ծառայությունների, կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը» և «ՔՊ պլաններին ներկայացվող հիմնական պահանջները, դրանց մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը» թեմաներով:

Կոտայքի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի կողմից Հրազդանի համայնքապետարանում Ջրառատ գյուղի վարչական կազմի հետ անց է կացվել «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը համաճարակի հանգեցնող վարակիչ հիվանդության դեպքում», իսկ Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրում՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ջրածածկման սպառնալիքի դեպքում» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ։

Մարզի միջնակարգ և հիմնական դպրոցներում, ինչպես նաև մի շարք մանկապարտեզներում կազմակերպվել և անց են կացվել «Ազդարարում, տարհանում, պատսպարում», ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը և իրականացումը», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ, «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն ուսումնական հաստատությունում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հրշեջ-մարտավարական պարապմունք և համանուն հատուկ տակտիկական ուսումնավարժություն, միևնույն ժամանակ «Ջրաբեր Գազ» գազալցակայանում՝ «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում բռնկված հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզում տարածքային ստորաբաժանման ծառայողների կողմից սելավների վտանգի և առաջացման դեպքում համայնքի ղեկավար կազմի գործնական ունակությունները, ինչպես նաև բարդ իրավիճակներում իրադրությունը գնահատելու և որոշումներ կայացնելու հարցերում հմտությունները կատարելագործելու նպատակով Վայք համայնքում անց է կացվել «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սելավների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Տավուշի մարզային փրկարական վարչությունում անցկացվել է «ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ անձնակազմի գործողությունները Տավուշի մարզում քարաթափումների դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որի նպատակն էր ստուգել ծառայողների պատրաստականությունը քարաթափման առաջացման դեպքում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ որոշումներ ընդունելիս։

Ստորաբաժանման կողմից անցկացվել են նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումն ուսումնական հաստատություններում» և «Գազատար ցանցում պայթյունի հետևանքով վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմաներով:

Եվ՛ ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների փրկարարական ծառայողների, և՛ բնակչության կարողությունները զարգացնող նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ՝ ուղղված հասարակության և պետական կառույցների փոխհամագործակցության խորացմանը և արտակարգ իրավիճակների ռիսկերը նվազեցնող միջոցները հասանելի դարձնելուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

BACK_TO_TOP