18:16 01.11.2024
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում, վերոնշյալ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով:
Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը՝ Կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին:
Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:
Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:
20:24 01.11.2024
ՄԻՊ-ը ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված 9 անձի վերաբերյալ հայտարարություն է տարածել2024 թվականի հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել 9 անձ: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ: Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության […] ...
20:16 01.11.2024
Հրդեհ շենքի տանիքումՆոյեմբերի 1-ին, ժամը 19:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի […] ...
20:08 01.11.2024
Գևորգ Պապոյանը այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։ Նախարարը նախ այցելել է Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացներին։ Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, […] ...
19:54 01.11.2024
Մաքգրեգորի արտասովոր ՀելոուինըUFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է Հելոուինի տոնն անցկացրել իր երեխաների հետ: Իռլանդացին զինվորական հանդերձանք է հագել և երեխաներին օգնել է կոնֆետներ պահանջել հարևաններից: Հիշեցնենք, որ 36-ամյա Մաքգրեգորն ու նրա ընկերուհի Դի Դեվլին 4 երեխա ունեն՝ Քոնոր կրտսերը, Ռիանան, Մական և Կրոյան: […] ...
19:47 01.11.2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփել են հոկտեմբեր ամիսըՀամաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն ապահովել հասարակության և պետական կառույցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցում, այլև հնարավորություն են տալիս արագ արձագանքել, նվազեցնել հետևանքները և ապահովել բնակչության պաշտպանվածությունը։ Ամսվա ընթացքում Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից […] ...