ԱՄՆ-ում վաղաժամ ընտրություններում ակնհայտ առաջատար է Քամալա Հարիսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 01 2025
  • $
    398.36
  • RUBLE
    4.11
  • 418.44
WEATHER
--7.91 oC

ԱՄՆ-ում վաղաժամ ընտրություններում ակնհայտ առաջատար է Քամալա Հարիսը

09:47 02.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միացյալ Նահանգներում սպասվածից ավելի ակտիվ են ընթանում վաղաժամ նախագահական ընտրությունները: Ընտրողների գրեթե մեկ քառորդը արդեն քվեարկել է, թեև մինչև ընտրությունները դեռ կա 5 օր: Ինչո՞ւ են շտապում քվեարկել, և վերջին հարցումները ո՞ւմ են հաղթանակ խոստանում:

«Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը․

«Ամերիկյան նահանգային օրենքների համաձայն՝ 50 նահանգներից 49-ում հնարավոր է վաղաժամ քվեարկությունը։ Արդեն մի քանի ընտրություններ է, ինչ ընտրողները օգտվում են այդ օրենքից, բայց այս ընտրությունները բացառիկ են մասնակցության ցուցանիշներով։ Այսօրվա դրությամբ արդեն 62 միլիոն ամերիկացիներ օգտվել են իրենց վաղաժամ քվեարկելու իրավունքից, և ակնկալվում է, որ ընտրողների կեսը հենց վաղաժամ ընտրությունների եղանակով կմասնակցի քվեարկությանը։ Երկու տարբերակով է հնարավոր մասնակցել՝ կամ փոստի միջոցով, կամ ներկայանալով ընտրատեղամաս, ուր արդեն պատրաստ են սպասարկել։

Ի սկզբանե Թրամփի թիմը բացասական վերաբերմունք ուներ վաղաժամ ընտրությունների հանդեպ, քանի որ տպավորություն կար, որ նախորդ ընտրությունների ժամանակ վաղաժամ քվեարկությունը հարվածում էր ավելի շատ Թրամփին։ Բայց այս անգամ նրա թիմակիցները հաշվարկել էին և համարում էին, որ կարող է հակառակ էֆեկտը լինել, համոզում էին հանրապետական ընտրազանգվածին օգտվել այդ հնարավորությունից և օր առաջ քվեարկել։

Սակայն հավանաբար սխալ հաշվարկ էր, քանի որ հարցումները ցույց են տալիս, և կարելի է վստահ ասել, որ վաղաժամ մասնակցողների ճնշող մեծամասնությունը, այնուամենայնիվ, դեմոկրատների ընտրազանգվածն է, և երեք հեղինակավոր լրատվամիջոցների կազմակերպած հարցումները (ABC News, New York Times և CNN) դա են վկայում։ Ընդ որում, Հարիսը բավականին մեծ տարբերությամբ է առաջատար՝ 19-29%։ Դա նույնիսկ այն նահանգներում, որոնք ընդունված է հանրապետական նահանգներ համարել։ Սակայն պետք է նշել, որ այս ամենը վկայում է ոչ թե այն մասին, որ դեմոկրատական ընտրազանգվածը ավելի մեծ է, քան հանրապետականը, այլ նրա, որ ավելի ակտիվ է։ Այսինքն՝ այս թվերը դեռ քիչ բանի մասին են վկայում»։

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի արտաքին օգնության դադարեցման կապակցությամբ

23:25 27.01.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի արտաքին օգնության դադարեցման կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել արտաքին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը տագնապով նշում է ԱՄՆ արտաքին օգնության դադարեցման մասին հայտարարությունը: Նա կոչ է անում դիտարկել լրացուցիչ հրաժարումներ՝ ապահովելու համար կարևոր զարգացման ծրագրերը»-ասել է Դյուժարիկը։ Գուտերեշն ասել է, որ […] ...

Սիրելի ՛  Մաեստրո, մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը․ Ավինյանը՝ Մանսուրյանին

22:53 27.01.2025

Սիրելի ՛ Մաեստրո, մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը․ Ավինյանը՝ Մանսուրյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծննդյան առթիվ շնորհավորել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին․ «Սիրելի ՛ Մաեստրո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 86-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական ուղին, որը հարստացրել է մեր երաժշտական մշակույթը, մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար: Այսօր, մեծ ուրախությամբ, ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը, որը լույս է տեսել Երևանի քաղաքապետարանի […] ...

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը

22:46 27.01.2025

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը

Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 3-ը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և […] ...

Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». Նիկոլ Փաշինյան

22:40 27.01.2025

Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել «Ցեղասպանության մեխանիկան» բանտային օրագրից․ ««Ցեղասպանության մեխանիկան» 20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (հատված) Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ […] ...

Հունվարի 29-ին Երևանում և մի քանի մարզում լույս չի լինի

22:30 27.01.2025

Հունվարի 29-ին Երևանում և մի քանի մարզում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Արարատյան 1 և 2 զանգվածների շենքերի, «Երևան պարկ» ընկերության, Լենինգրադյան փ. 21/13, 23/2, 23/7 շենքերի, Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան […] ...

Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

22:17 27.01.2025

Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

Լեռնադահուկավազքի Ռուսաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում, հայտնում է ВсеПроСпорт-ը։ «Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Հայաստանում` Ծաղկաձորում, որտեղ կմարզվեն Ռուսաստանի հավաքականի գրեթե բոլոր դահուկորդները։ Այնտեղ կմնանք մինչև Ռուսաստանի առաջնության մեկնարկը»,- ասել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Յուրի Բորդավկոն։ Լեռնադահուկավազքի Ռուսաստանի առաջնությունը կանցկացվի Կազանում մարտի 1-9-ը։ ...

BACK_TO_TOP