16:42 01.11.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը համատեղության կարգով նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին)»,- ասված է որոշման տեքստում։
19:14 01.11.2024
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ19:00 01.11.2024
Ոսկե գնդակը կարող է ուղևորվել Իսպանիա. երեք թոփ ակումբ ցանկանում է գնել ՌոդրիինԻսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում եվրոպական երեք հսկա։ Ռոդրիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին չի ցանկանում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստների մեկից։ Անգլիայի […] ...
18:54 01.11.2024
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև հունվար հնարավորինս շատ օգնություն փոխանցել Կիևին. CNNԱՄՆ-ը ձգտում է հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին մինչև 2025 թվականի հունվարը, երբ կավարտվի ներկայիս նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյային։ «Սպիտակ տունն աշխատում է մինչև հունվար հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին […] ...
18:46 01.11.2024
Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել […] ...
18:40 01.11.2024
Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենում մարդկանց կուտակումներին։ «Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից շատ հնարավորություններ է տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ավինյանը։ Քաղաքապետը՝ որպես ճիշտ կառավարման օրինակ, բերել է շտապ օգնության ծառայության աշխատանքը, որը նախորդ տարի ունեցել […] ...
18:33 01.11.2024
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիրԱյսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով: Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք ոլորտային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, պետական պարտքի, ֆինանսական ռիսկի կառավարման […] ...
18:26 01.11.2024
Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի քանդակները տեղադրվել են մայրաքաղաքի այգիներումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անմիջական առաջարկով, ԿԳՄՍ նախարարի հրամանով 2023 թվականին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Նախագահականի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, արվեստագետների ընտանիքների սերտ համագործակցությամբ արվելու էր լավագույնը՝ նշանավորելու հայ մեծանուն քանդակագործներ և Հայաստանի ժողովրդական նկարիչներ Ղուկաս Չուբարյանի և Հակոբ Հակոբյանի 100-ամյա հոբելյանները: Ղուկաս Չուբարյանի ընտանիքն իր պատրաստակամությունն էր հայտնում Երևան քաղաքին նվիրել Չուբարյանի հեղինակած «Սուրբ […] ...