15:58 01.11.2024
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ Մեգերյան կարպետում կազմակերպել է համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:
Համաժողովի ընթացքում պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ոլորտային դերակատարներին և փորձագետներին ներկայացվել են Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները: Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ, կայացել են Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի «Ազգային խոհանոց» գրքերի շնորհանդեսները:
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ խոհարարությունն ամենահասանելի և հանրային ոլորտներից է՝ միտված ազգային ավանդույթների պահպանմանն ու հանրահռչակմանը: Անդրադառնալով ազգային խոհանոցին կրթության տեսանկյունից՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը, որոնք կրթության որակի վրա էական ազդեցություն են ունենում:
«Մեր ուսումնական հաստատություններում բազմաթիվ երիտասարդներ սովորում են խոհարարություն, որն ամենապահանջված մասնագիտություններից է քոլեջներում և ուսումնարաններում: Մենք լուրջ խնդիր ենք դրել մեր առջև զարգացնելու խոհարարական կրթությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, և դրա վառ ապացույցն այս տարի առաջին անգամ ՄԿՈՒ հաստատություններում մասնագիտական վերապատրաստումների և ատեստավորման հնարավորության ներդրումն է, որը հնարավորություն է տալու կրկնակի և ավելի աշխատավարձի բարձրացում ունենալ դասավանդողների համար: Ատեստավորման համար այս տարվա մեր ընտրած 4 ուղղություններից մեկը հենց խոհարարությունն է: Շատ ուրախ եմ և շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին նաև այս գործընթացում մասնակցության համար, որովհետև առանց գործնական ոլորտում աշխատող մասնագետների՝ մասնագիտական կրթության որակն անհնար է փոխել:
Բոլորին հայտնի է, որ վերջերս ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որի շրջանակում բազմաթիվ անելիքներ ունենք, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Այդ համատեքստում խոհարարությունն ամենակարևոր մասնագիտություններից է, որը հենց տեղում գործնական հմտություններ ձևավորելու հնարավորություններ է ընձեռում մեր ուսանողներին և տալու է հնարավորություն ավելի պատրաստված մտնել աշխատաշուկա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և կրկին կարևորել այն մեծածավալ աշխատանքը, որն իրականացվել է Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարության և 4 մարզերի «Ազգային խոհանոց» գրքերի ստեղծման ուղղությամբ:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որտեղ արծարծվել է ազգային ուտեստների, դրանց պատրաստման ծրագրերի ներառվածության հարցը խոհարարական կրթության ծրագրերում և նախանշվել հարցի հնարավոր լուծման ուղիները:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ազգային խոհանոցին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մաս և տեղեկացրել, որ այս ուղղությամբ ևս նախարարությունն իր ծրագրերի միջոցով բավական աշխատանքներ է իրականացրել, որոնք կրում են շարունակական բնույթ:
Նշենք, որ Ազգային խոհանոցի զարգացման 5-ամյա ռազմավարությունն առաջին փաստաթուղթն է ՀՀ-ում, որում հստակ նշված են ազգային խոհանոցի պահպանման, զարգացման և հանրահռչակման կարևորությունն ու դրանց հասնելու քայլերը: Ռազմավարության նպատակն է նպաստել հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ներգնա զբոսաշրջության կայուն զարգացմանը, հանրային առողջության ապահովմանը, հայկական ազգային կերակրատեսակների հանրայնացմանը, ՀՀ բնաշխարհին հատուկ էնդեմիկ բուսատեսակների և պտղատեսակների պահպանությանը, հանրահռչակմանը և այլնին:
Փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրները, մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Հնգամյա ծրագրով ակնկալվում է ոլորտի զարգացումը ռազմավարական ուղղություններով:
Համաժողովի շրջանակում ներկայացվել են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հեղինակած «Սյունիքի խոհանոց», «Վայոց ձորի խոհանոց», «Տավուշի խոհանոց», «Լոռվա խոհանոց» հայերեն-անգլերեն գրքերը, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտել հայկական խոհանոցը, ընդգծել դրա բազմազանությունը, տարածաշրջանային յուրահատկությունները և ազգային ժառանգության պահպանման կարևորությունը։
Բաղադրատոմսերի հավաքչությունը կատարվել է Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ։ Գրքերի տպագրությունն իրականացվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ), իսկ Սյունիքի գիրքը՝ RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրերի շրջանակում։
18:26 01.11.2024
Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի քանդակները տեղադրվել են մայրաքաղաքի այգիներումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անմիջական առաջարկով, ԿԳՄՍ նախարարի հրամանով 2023 թվականին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Նախագահականի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, արվեստագետների ընտանիքների սերտ համագործակցությամբ արվելու էր լավագույնը՝ նշանավորելու հայ մեծանուն քանդակագործներ և Հայաստանի ժողովրդական նկարիչներ Ղուկաս Չուբարյանի և Հակոբ Հակոբյանի 100-ամյա հոբելյանները: Ղուկաս Չուբարյանի ընտանիքն իր պատրաստակամությունն էր հայտնում Երևան քաղաքին նվիրել Չուբարյանի հեղինակած «Սուրբ […] ...
18:21 01.11.2024
Արարատի մարզում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը. կա զոհԱյսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից: Դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության […] ...
18:16 01.11.2024
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասներորդ հանդիպումը2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում […] ...
18:11 01.11.2024
Ռուբեն Ամորիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Սպորտինգի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետի հետ համագործակցությունը նախատեսված է մինչև 2027 թվականը, ևս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Նոր գլխավոր մարզիչն աշխատանքը սկսելու է նոյեմբերի 11-ին: Ռուբեն Ամորիմը ժամանակին գլխավորել է պորտուգալական «Բրագան»: Նա կարիերայի ընթացքում նվաճել […] ...
18:06 01.11.2024
Տրանսպորտի ուղեվարձի չվճարման դեպքեր են արձանագրվել, կկիրառվեն մեթոդներ․ Երևանի քաղաքապետԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման հետ կապված խնդիրների մասին։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս՝ պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեմայի առնչությամբ Ավինյանը նշել է, […] ...