14:55 01.11.2024
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։
Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` կտրոն քաշելու եղանակով։
Քանի որ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք Հայաստանի Հանրապետությունից ելքի համար պարտադիր պետք է ունենան վավեր անձնագիր և փախստականի վավեր վկայական, հորդորում ենք առաջիկայում ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու դեպքում չսպասել մինչև փախստականի վկայականի վավերականության ժամկետի ավարտը, այլ նախապես զբաղվել այդ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ։
Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը գտնվում է արտերկրում և նախատեսում է այցելել Հայաստանի Հանրապետություն, ապա կարող է ներկայացնել միայն վավեր անձնագիր, իսկ եթե նախատեսում է այցելել այլ/երրորդ երկիր, ապա պետք է դիմի իր գտնվելու երկրում գործող ՀՀ հյուպատոսություն՝ նոր վկայական ստանալու համար։
Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։
Նույնիսկ եթե վկայականի վավերականության ժամկետն անցել է, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո, մինչև չդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Դրա համար Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային բաժիններ։
ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո «070» ծածկագրով անձնագիրը չի դակվում և վերադարձվում է քաղաքացուն։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում17:30 02.04.2025
Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարանԱպրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են […] ...
17:24 02.04.2025
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն էԱյսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […] ...
17:17 02.04.2025
ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև ՀայաստանինԵվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու […] ...
17:12 02.04.2025
Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներԱյսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական […] ...
17:04 02.04.2025
Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ […] ...
17:00 02.04.2025
Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումըՎիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թհի Թհանգիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։ […] ...