Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+17.09 oC

Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ

13:48 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը:

««Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիևի հանձնարարությունը կատարելու և հատկացվող ֆինանսական միջոցները յուրացնելու գործին։ Ընդ որում` կարևոր չեն հիմնավորումները, պատմական աղբյուրներն ու օբյեկտիվությունը։

Սխեման աշխատում է հետևյալ կերպ․ «հետազոտության» համար անհրաժեշտ է ընտրել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային որևէ օբյեկտ, անվանել այն աղվանական կամ թյուրքական, ասել, որ հայերը յուրացրել են դա, և նյութը պատրաստ է, գումարն էլ՝ յուրացված։

Նման օրինակներից է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Բաքիխանովի անվան Պատմության ու ազգաբանության ինստիտուտի աշխատակից Ֆաիկ Իսմայիլովի հոդվածը ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցի մասին, որը հրապարակել է Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։

Ավելորդ է նշել, որ հոդվածը կառուցված է կեղծ և անտրամաբանական պնդումների վրա։ Այն սկսվում է նախաբանով, որում նկարագրվում է, որ ժամանակին թյուրքական ժողովուրդները պաշտում էին երկնային աստվածություններին և հետևաբար ձգտում էին իրենց ճամբարները կառուցել բարձրադիր վայրերում։ Եվ քանի որ Ամբերդն էլ բարձրադիր վայրում է կառուցված, ուրեմն այն աղվանական ճարտարապետության նմուշ է (ժամանակակից ադրբեջանական պատմագրությունը փորձում է ադրբեջանական անցյալի մեջ միաձուլել թյուրքական և աղվանական բաղադրիչները)։

Ինչ վերաբերում է Ամբերդի տարածքում 11-րդ դարում հայ իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Վահրամաշեն Կաթողիկե եկեղեցուն, ապա, ըստ ադրբեջանցի գիտաշխատողի, այն նման է Գանձասարի եկեղեցուն։ Ըստ Իսմայիլովի տրամաբանության՝ քանի որ հայկական Գանձասարը նույնպես «աղվանական» է և նման է Վահրամաշեն եկեղեցուն, վերջինս էլ նույնպես «աղվանական» է։ Եկեղեցու պատերի հայերեն գրությունների առկայությունն էլ իր «բացատրությունն» ունի․ «հայերը դրանք ավելացրել են 20-րդ դարի սկզբին՝ ամրոցը յուրացնելու նպատակով»,- ասում է ադրբեջանցի հեղինակը։

Եվ երրորդ «փաստարկը»՝ 11-րդ դարում` Պահլավունիների օրոք, կառուցված բաղնիքը 20-րդ դարում ստեղծված «Ադրբեջանի բաղնիքային ճարտարապետության յուրահատուկ տիպիկ օրինակներից մեկն է»։

Իրականում Ամբերդ ամրոցն՝ իր հարակից շինություններով, ո՛չ ադրբեջանական է, ո՛չ թյուրքական (չնայած որոշ ժամանակ գտնվել է սելջուկյան տիրապետության տակ), ո՛չ էլ աղվանական։

Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարերով:

Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունն սկսվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից: 10-րդ դարում այն պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից մեկը։ Ամրոցին էր վերապահված Անի քաղաքի պաշտպանական համակարգի պատասխանատու դերերից մեկը:

Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև Վաչուտյանների օրոք դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը:

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է ճարտարապետական հետևյալ կառույցները՝ միջնաբերդը կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (10-11-րդ դդ.), գաղտնուղիներն ու ամրոցի ներսում այլ շինություններ»,-նշված է հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

16:17 01.11.2024

Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով գտնվում է Դուշանբեում, հանդիպել է Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալներ Ռավշան Կարիմզոդի և Դիլշոդ Ամիրզոդայի հետ: Հանդիպումներին ներկա են եղել նաև Տաջիկստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ […] ...

Ամբողջական պատկերացում՝ մատյանների ստեղծման պատմության մասին. Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա

16:13 01.11.2024

Ամբողջական պատկերացում՝ մատյանների ստեղծման պատմության մասին. Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա

Մատենադարանում տեղի է ունեցել «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը: Լաբորատորիան, միջնադարյան կյանքի և մասնագիտությունների հետ կապված տարբեր ձեռագրերի հավաքածուին ծանոթացնելուց բացի, հնարավորություն է […] ...

Նոյեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

16:03 01.11.2024

Նոյեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Լուրջ խնդիր ենք դրել զարգացնելու խոհարարական կրթությունը». Արաքսիա Սվաջյան

15:58 01.11.2024

«Լուրջ խնդիր ենք դրել զարգացնելու խոհարարական կրթությունը». Արաքսիա Սվաջյան

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ Մեգերյան կարպետում կազմակերպել է համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Համաժողովի ընթացքում պետական, մասնավոր կառույցների, միջազգային […] ...

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ

15:52 01.11.2024

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ

Դուշանբե կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ […] ...

Առողջապահության ոլորտի կարիքների համար 2025թ. պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ

15:48 01.11.2024

Առողջապահության ոլորտի կարիքների համար 2025թ. պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ

Առողջապահության ոլորտի կարիքների համար 2025թ. պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ։ Այսօր Ազգային ժողովում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ոլորտի կարևոր առաջնահերթություններին` 2025թ. պետական բյուջեով նախատեսվող միջոցների զգալի մասը պետական պատվերի հատկացման օֆերտային սկզբունքի ապահովմանն է ուղղվելու: Ծրագրերն անխափան շարունակվելու են, պահուստային ֆոնդերից նույնպես հատկացումներ կլինեն: Առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման և […] ...

BACK_TO_TOP