Մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու լուծումներ․ հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+16.09 oC

Մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու լուծումներ․ հայտարարություն

13:20 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված անհարմարություններից։ Թեմայի վերաբերյալ Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու մարդկանց աննախադեպ հոսքը՝ մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու արդյունավետ լուծումներ՝ քաղաքացիներին պատճառված անհարմարությունները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունն ու շնորհակալ ենք Ձեր համբերության, ըմբռնման համար»,-նշված է տեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

15:08 01.11.2024

Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

Առողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի […] ...

SHANTNEWS

15:00 01.11.2024

SHANTNEWS

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար

14:55 01.11.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` […] ...

Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

14:52 01.11.2024

Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ ...

Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

14:48 01.11.2024

Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԲՄՎ»-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ […] ...

Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած

14:38 01.11.2024

Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած

Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

BACK_TO_TOP