Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կաշառք ստանալու համար․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+13.09 oC

Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կաշառք ստանալու համար․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

11:16 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, տեղեկանալով Ն. Խ.-ի՝ վերը նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին առաջադրվելու ցանկության մասին, նրանից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք, որի դիմաց, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նպաստել է Ն. Խ.-ի՝ հիշյալ պաշտոնին նշանակվելուն:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Հ. Կ.-ն, նույն դպրոցի ուսուցչուհի Ա. Մ.-ին տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին առաջադրվելուն և նշված պաշտոնին նշանակվելուն նպաստելու համար Ն. Խ.-ի միջոցով Ա. Մ.-ից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել է 1.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած՝ 500 ԱՄՆ դոլարը վերջինս խոստացել է փոխանցել իր նշանակումից հետո:

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձին՝ Հ. Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), Ն. Վ.-ին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով և 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանաման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:06 01.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի […] ...

Աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարների հետ

12:58 01.11.2024

Աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարների հետ

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք ամենամյա համաժողովն (COP17) անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Այս կապակցությամբ աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և ՀՀ արտաքին […] ...

Տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը

12:42 01.11.2024

Տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հոկտեմբերի 31-ին՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում, տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրիասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, […] ...

Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներ

12:27 01.11.2024

Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպում ունեցել ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ քննարկելու գործակցության ընդլայնման նոր ուղիները: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացել է նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող […] ...

Կատարի պետությունում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

12:20 01.11.2024

Կատարի պետությունում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Կատարի պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա: Ակադեմիայի աշխատակազմի հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, մասնավորապես՝ երկու երկրների ոստիկանության ակադեմիաների համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կրթահամալիրների սովորողների փոխանակման ծրագրերի շուրջ: Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը եղել […] ...

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին ավտոտեխսպասարկման կետից կատարված գողությունը

12:04 01.11.2024

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին ավտոտեխսպասարկման կետից կատարված գողությունը

Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հոկտեմբերի 23-ին: Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի ժամը 21.30-ից հոկտեմբերի 23-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրել, մտել էին Եղեգնաձորի Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն: Պարզվել էր, որ մետաղյա պահարանից գողացել էին 250 հազար դրամ, […] ...

BACK_TO_TOP