09:53 01.11.2024
Հոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
«Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին:
Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցությունը Լվովի հայ համայնքի հետ եղել է օրինակելի, ինչը նպաստել է հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել համայնքի բոլոր անդամներին ակտիվ մասնակցության և աջակցության համար, հատկապես դժվարին 2022 թվականին, երբ դեսպանությունը ժամանակավորապես տեղափոխվել էր Լվով:
Համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել դեսպանին արված աշխատանքի, Լվովի համայնքի հարցերը մշտական հետաքրքրության կենտրոնում պահելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:27 01.11.2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպում ունեցել ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ քննարկելու գործակցության ընդլայնման նոր ուղիները: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացել է նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող […] ...
12:20 01.11.2024
Կատարի Պետությունում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերելԿատարի Պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա: Ակադեմիայի աշխատակազմի հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, մասնավորապես՝ երկու երկրների ոստիկանության ակադեմիաների համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կրթահամալիրների սովորողների փոխանակման ծրագրերի շուրջ: Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը եղել […] ...
12:04 01.11.2024
Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին ավտոտեխսպասարկման կետից կատարված գողությունըԳողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հոկտեմբերի 23-ին: Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի ժամը 21.30-ից հոկտեմբերի 23-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրել, մտել էին Եղեգնաձորի Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն: Պարզվել էր, որ մետաղյա պահարանից գողացել էին 250 հազար դրամ, […] ...
11:44 01.11.2024
23-ամյա վարորդի պայուսակում ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք են հայտնաբերվելՇիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 31-ին ծառայություն իրականացնելիս Գուսանագյուղ-Հոռոմ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին, կասկածելի վարքագիծ դրսևորելու համար, կանգնեցրել են «Նիսան Առմադա» մակնիշի մեքենան: Վարորդի պայուսակում պարեկները նկատել են ակնհայտ երևացող ատրճանակի նմանվող առարկա: Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «TT NBB» գրառմամբ ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք: Արագածոտնի մարզի Շենավան […] ...
11:38 01.11.2024
Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։ Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է ներմուծվող սուրհանդակային առաքանու […] ...