19:25 31.10.2024
Իրավապահ կառույցների գործունեության վերաբերյալ հանրության կարծիքը վերլուծելու, դրա հիման վրա բացթողումները շտկելու, աշխատանքները լավարկելու հնարավորություն է: Նման հնարավորություն էր նաև սեպտեմբերի 13-25-ն անցկացված հարցումը:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ անցկացված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հարցման արդյունքների համաձայն՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի վերաբերյալ գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմիններից առաջինն է:
Հեռախոսային հարցմանը մասնակցած քաղաքացիների 62 %-ը ոստիկանության աշխատանքից եղել է լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ՆԳ նախարարությունում, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող համապարփակ բարեփոխումների ֆոնին կարևորում է նմանօրինակ հարցումները:
«Այս և նմանօրինակ այլ միջազգային հարթակներում իրականացված հարցումները ուսումնասիրվում և հետազոտվում են Ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես՝ ռազմավարական պլանավորման վարչությունում և, ըստ էության, տվյալ հարցումը բավական լեգիտիմ, մասնագիտորեն կազմված հարցում է, ռեսպոնդենտները ընտրված են բավական լայն և՛ տարիքային, և՛ սեռային, և՛ զբաղվածության առումով»,-նշում է Արմեն Մկրտչյանը:
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ նմանատիպ հարցումները, դրանց պարբերականությունը հստակ ազդակ են՝ արդյո՞ք ՆԳ նախարարության որդեգրած այս կամ այն քաղաքականությունը ծառայում է նպատակին, ո՞ր ուղղություններում կան բացթողումներ, կամ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն գրանցված հաջողությունը հաստատուն պահելու համար:
Այսօրինակ հարցումների արդյունքները մանրակրկիտ ուսումնասիրվում են ՆԳ նախարարությունում, արվում են համապատասխան հետևություններ:
18:10 30.01.2025
Գվարդիոլան կրկին ճանկռել է դեմքն ու գլուխը17:56 30.01.2025
ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։ Բացման խոսքում նախարարը կարևորել է Համայնքների միության դերը, ընդգծել, որ հատկապես համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի, համայնքների շահերը առավել արդյունավետ ներկայացնի և իրականացնի իր կանոնադրական գործառույթները։ Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, որն ավելի […] ...
17:52 30.01.2025
«Ուրարտուն» պարտվել է ՌՊԼ-ի ակումբին«Ուրարտուն» առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ուսումնամարզական հավաքի ընթացքում և 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Տոլյատիի «Ակրոնին»։ Դմիտրի Գունկոյի թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 4-ին՝ մրցելով ուզբեկական «Նովբահորի» դեմ։ ...
17:48 30.01.2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 30-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) պատվիրակությանը։ AFD-ի առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը: Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու գերակա ոլորտները, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորությունները, պետական աջակցության գործիքներն ու երկրում իրականացվող ներդրումային խոշոր […] ...
17:44 30.01.2025
Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև […] ...
17:39 30.01.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ...