16:30 31.10.2024
Հոկտեմբերի 31-ին Երևանում կայացել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM ) ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։
IADAAM ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ։ Այն համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
Ողջունելով ծրագրի մեկնարկը՝ Արման Խոջոյանը նշել է, որ այն նոր էջ կբացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար՝ նպաստելով Կառավարության կողմից ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նորարարարական կայուն մեխանիզմների ներդրմանը, ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի միջոցով վերջիններիս գյուղատնտեսական փորձի համապատասխանեցմանը ներկայիս պահանջներին և բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակման ընդլայնմանը։
«Ծրագիրը հատկապես կարևոր է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից, որի արդյունքում ոռոգման համակարգերի արդիականացումը և բարելավումը կբարձրացնեն գյուղատնտեսության արդյունավետությունը՝ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը», – ընդգծել է Արման Խոջոյանը։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։
Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի նպատակները, հիմնական բաղադրիչները և դրա դերը կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության դիմացկունության բարձրացման գործում:
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...
13:12 19.04.2025
Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՍուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը ՍիրիայումՊենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...
12:57 19.04.2025
ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվԱպրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...