15:41 31.10.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության 28.12.2023թ․ թիվ 2340-Ա որոշմամբ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով: ՀՀ 17 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 28 ծրագրերի /որոնցից 4-ը քննարկվել և հաստատվել է 2022 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, 15-ը՝ 2023-ին, 9-ը՝ 2024-ին/ գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,903,727.4 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Թվարկեմ այն ծրագրերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորում ենք: Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգում: Ենթածրագիրն ավարտված է: Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան, Դալար և Դեղձուտ բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 90%-ը: Արտաշատ համայնքի Այգեպատ, Նորաշեն և Քաղցրաշեն բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 80%-ը: Արարատ համայնքի Զանգակատուն, Վարդաշատ և Երասխ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ: Կատարված է աշխատանքների 95%-ը: Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 95%-ը: Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս բնակավայրում Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ավարտված են աշխատանքները:
Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում: Կատարված է աշխատանքների 60%-ը: Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի «Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի ջեռուցում: Ավարտված են աշխատանքները: Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Գեղհովիտ և Ձորագյուղ բնակավայրերի գազաֆիկացում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում ոռոգման ջրատարների կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի փողոցների ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Գեղհովիտ և Լեռնակերտ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում խմելու ջրագծի և կապտաժի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Լոռու մարզում Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրի թիվ 6 մանկապարտեզի շենքի վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ: Կատարված է աշխատանքների 75%-ը: Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի ոռոգման համակարգի վերանորոգում: Կատարված է աշխատանքների 95%-ը: Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան, Մրգաշեն և Նոր Արտամետ բնակավայրերի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքներ:
Ավարտված են աշխատանքները: Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն բնակավայրի Չարենցի և Շահումյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն ավարտված են: Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում մարզադպրոցի կառուցում: Կատարված է աշխատանքների 75%-ը: Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրի Կենտրոն և Մաքրավան, Միկրոշրջան և Հարավային թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման և Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներ, որոնք ավարտված են: Ակունք համայնքի Հատիս բնակավայրի 1-ին, Զովաշեն բնակավայրի 2-րդ, Սևաբերդ բնակավայրի 2-րդ փողոցների ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են:
Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի բակի նորոգում: Աշխատանքներն ավարտված են: Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում: Աշխատանքներն ավարտված են: Շիրակի մարզում Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում: Աշխատանքներն ավարտված են: Գյումրի համայնքի թվով 25 փողոցների հիմնանորոգում: Կատարված է աշխատանքների 95%-ը: Սյունիքի մարզում Կապան համայնքի Կապան բնակավայրի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/110 և 8/109 հասցեներում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում: Կատարված է աշխատանքների 90%-ը: Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի 2-րդ և 3-րդ փողոցների տուֆապատում: Կատարված է աշխատանքների 85%-ը: Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում ներհամայնքային 3-րդ, 4-րդ և 5-րդ փողոցների տուֆապատում: Կատարված է աշխատանքների 70%-ը: Ահա, հարգելի գործընկերներ, սրանք էին նախագծերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորում ենք»:
00:00 01.11.2024
Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios00:00 01.11.2024
Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ AxiosAxios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […] ...
23:52 31.10.2024
Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համարՆորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է Կիևին 118 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ F-16 կործանիչների մարտունակությունը պահպանելու համար, ասվում է Նորվեգիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ «Նախարար Գրամը հոկտեմբերի 29-30-ը եղել է Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքում։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Նորվեգիան կավելացնի աջակցությունը Ուկրաինայի ռազմաօդային ուժերին՝ ուղարկելով լրացուցիչ 118,4 մլն դոլար, որը, ի […] ...
23:44 31.10.2024
Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանինՖոլքլենդյան կղզիներում բնակվող 62-ամյա Դարեն Հորսնելը ճամփորդությունից տուն վերադառնալով գտել է իր տան կողպեքը կոտրված։ Կողոպտիչը գողացել էր նրա հանգուցյալ հարսնացու Թրեյսի Վիքին պատկանող ոսկյա ապարանջանը, iPad, շախմատի հավաքածու և 2500 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար, սակայն ամենակարևորը տղամարդու համար եղել է մատանին, որը դրված է եղել հարսնացուի աճյունասափորի կողքին։ Այս մասին գրում է Mirror-ը։ «Ահա […] ...
23:36 31.10.2024
Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսովՉինաստանի Յուննան նահանգի Կունմինգ քաղաքի միջնակարգ դպրոցում սկանդալ է տեղի ունեցել, որը ոմանք անվանել են «գարշահոտ մսով միջադեպ»: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցականների ծնողները գումար են վճարում ուսումնական հաստատություններում իրենց երեխաների սննդի համար, շատ աշակերտներ սկսել են տառապել այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսիք են փսխումը և փորլուծությունը: Երեխաների ծնողները ստուգել են դպրոցի խոհանոցը և պարզել, որ […] ...
23:28 31.10.2024
Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին«Հըզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը, վկայակոչելով Փարիզում պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ լարվածությունն աճում է ոչ միայն Ֆրանսիայի և Իսրայելի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Փարիզի մտավախությունն է, որ Վաշինգտոնը ձգտում է բացառել Ֆրանսիային Լիբանանի շուրջ բանակցություններից՝ գերադասելով Լոնդոնի և Բեռլինի ավելի ակտիվ դերը։ «Ֆրանսիան տեղյակ է Լիտանի գետից հարավ «Հըզբոլլահին» զինաթափելու […] ...
23:20 31.10.2024
Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինըNeom տարածքի զարգացման գործակալությունը, որի նպատակն է Սաուդյան Արաբիան վերածել 21-րդ դարի երկրի, հայտնել է Սինդալ կղզում հանգստավայրի շինարարության ավարտի մասին։ Այն դարձավ Neom-ի հովանու ներքո ստեղծված առաջին մեգա-նախագիծը։ Կարմիր ծովում երբեմնի ամայի Սինդալ կղզին, որը զբաղեցնում է մոտավորապես 840 հազար քառակուսի մետր տարածք, վերածվել է շքեղ հանգստավայրի՝ հյուրանոցներով, գոլֆի ակումբով և սուպերզբոսանավերի համար նախատեսված […] ...