21:12 30.10.2024
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 20 քաղաքացի է ընգրկվել ԱՄՆ սահմանափակող միջոցների ցուցակում։ Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել Չինաստանի երկու, Թուրքիայի չորս, Հնդկաստանի երկու, Շվեյցարիայի երկու, Հունաստանի և Չիլիի քաղաքացիներ։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից և Ուզբեկստանից:
Ամերիկյան ֆինանսական դեպարտամենտի տվյալներով՝ սահմանափակումներն ուղղված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի, ինչպես նաև ընկերությունների «գլոբալ ցանցի» դեմ, որոնք իբր ներգրավված են Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները շրջանցելու մեջ։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և արգելում ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին առևտուր անել ներգրավված անձանց հետ:
23:18 30.10.2024
Գերհարդ Շրյոդերի զինակիցը դարձել է Գերմանիայի իշխող կուսակցության նոր ղեկավարըԳերմանիայի իշխող Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կուսակցության նոր գլխավոր քարտուղար է դարձել Գերհարդ Շրյոդերի մտերիմ Մաթիաս Միերշը։ Ըստ BILD օրաթերթի՝ նա նախկինում գլխավորել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության Հաննովերի մասնաճյուղը։ Միերշը այն քիչ քաղաքական գործիչներից էր, ով ներկա է եղել Գերհարդ Շրյոդերի ընկեր՝Վլադիմիր Պուտինի տարեդարձին։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերում կարող է […] ...
23:10 30.10.2024
Ուսումնական գումարտակի նորակոչիկների առօրյան․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը ուսումնական գումարտակի նորակոչիկների առօրյայի մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ ...
23:04 30.10.2024
Թրա՞մփ, թե՞ Հարիս․ ո՞ւմ են պաշտպանում նախագահի ընտրություններում ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններըԱՄՆ խոշորագույն հայկական լոբբիստական կազմակերպությունը՝ Հայ դատի հանձնախումբը որոշել է պաշտոնապես չսատարել նախագահի թեկնածուներից և ոչ մեկին: Դիմելով հայրենակիցներին՝ հանձնախումբը կոչ է արել ինքնուրույն որոշում կայացնել: Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Սովորաբար ընտրություններից օրեր առաջ Հայ դատի հանձնախումբը, ինչպես և մեկ այլ լոբբիստական կազմակերպությունը` հայկական ասամբլեան, դիմում էին հայրենակիցներին՝ կոչ անելով կոնկրետ […] ...
22:56 30.10.2024
Վինիսիուսի ֆանատները «Աթլետիկոյի» ֆուտբոլիստին շփոթել են Ռոդրիի հետՄադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի երկրպագուները, որոնք զայրացած են, որ իրենց կուռքը չի ստացել «Ոսկե գնդակը», սխալմամբ վիրավորական քոմենթներ են գրել այլ ֆուտբոլիստի: Օգտատերերից շատերը չեն իմացել, որ իսպանացի ֆուտբոլիստը սոցցանցերում էջեր չունի: Նրանք Ռոդրիգոյին շփոթել են Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլի հետ և նրա էջերը ողողել են բացասական մեկնաբանություններով: Հիշեցնենք, որ […] ...
22:51 30.10.2024
Վալենսիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 92-իԱռնվազն 92 մարդ է զոհվել Իսպանիայի արևելքում գտնվող Վալենսիայում` հորդառատ անձրևի և ջրհեղեղի պատճառ դարձած փոթորկի հետևանքով։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները X-ում: Ծառայությունից նաև հավելել են, որ ներկայումս շարունակվում է տուժածների ինքնությունը պարզելու գործընթացը։ Երեք մահվան դեպք է գրանցվել նաև Իսպանիայի երկու այլ շրջաններում։ Իսպանիային պատուհասած փոթորիկը հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի։ Խոսքը […] ...
22:43 30.10.2024
Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Բագրատունյաց պող․ 11, 11ա շենքեր, Չեխովի փ․ 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 9/1 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...