Գերագույն հոգևոր խորհրդի նիստի գլխավոր հարցերից մեկը Աթեշյանի հարցն է լինելու. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Գերագույն հոգևոր խորհրդի նիստի գլխավոր հարցերից մեկը Աթեշյանի հարցն է լինելու. «Հրապարակ»

16:13 05.04.2018

«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է.

«Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ է՝ հետաձգվում է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, որի քննարկման գլխավոր հարցերից մեկը պետք է լինի երկար ժամանակ Թուրքիո հայ համայնքին լարվածության մեջ պահող՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը կրկին ստանձնած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարցը: Վերջինս Հոգևոր խորհրդին անվերջ ծանուցում է, որ դեռ չի կարող մասնակցել «հրավիրյալ» նիստին:

«Աթեշյանը, որը չի հերքում, որ թուրքական իշխանությունները հաճախ միջամտել են պատրիարքի ընտրության գործընթացին, պարզապես չի ցանկանում մասնակցել»,- տեղեկացրեց Հոգևոր խորհրդին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Հիշեցնենք` Ստամբուլի նահանգապետարանից ստացված նամակով թուրքական իշխանությունները հայտնեցին, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար՝ Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու և Գարեգին Բեքչյանին տեղապահ ընտրելու գործընթացն անվավեր է համարվում: Ի դեպ, այս հետաձգումը ձեռնտու է նաև Էջմիածնին.

«Կաթողիկոսն Աթեշյանին կարգալույծ անել չի կարող, նա պատրիարքության ներկայացուցիչ է, և հետո կան նուրբ հարցեր ․․․ Այնպես որ, սպասելը գուցեև ճիշտ է»,- գրում է թերթը:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար

18:00 11.04.2025

«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար

Իսպանական «Էսպանյոլի» աշխատակցուհին մեղադրել է թիմի խաղացող Ալվարո Ագուադոյին բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է Marca-ն միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 23-ին՝ այն օրը, երբ թիմը նշում էր վերադարձը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։ Կինը սակայն դիմել է ոստիկանություն վեց ամիս անց՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Նրա խոսքերով՝ Ագուադոն բռնաբարել է իրեն Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում։ Գործը […] ...

SHANTNEWS

18:00 11.04.2025

SHANTNEWS

Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

17:54 11.04.2025

Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց ՀՀ կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն: Այս և արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

17:48 11.04.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

17:42 11.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […] ...

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

17:36 11.04.2025

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […] ...

BACK_TO_TOP