Դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանումը՝ առաջնային խնդիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    3.99
  • 419.37
WEATHER
+5.09 oC

Դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանումը՝ առաջնային խնդիր

18:17 30.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է: Պետք է միասնաբար հասկանանք՝ ինչ ռեսուրսներ ունենք, որոնք են գույքագրված խնդիրները և ինչպես գնանք լուծման ճանապարհով: Անվտանգության ընկալման շուրջ անհրաժեշտ է ունենալ միասնական չափանիշներ, որոնք պետք է նվազեցնեն ռիսկերը: Ակնհայտ է, որ կա իրավական ակտերի վերանայման կարիք, որոնք պետք է բխեն համապատասխան ստանդարտից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով խնդրի կարգավորումը։

Նախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ անվտանգության ընթացակարգերը պետք է դասակարգել ըստ դպրոցների կրթական ծրագրերի աստիճանների, տեղակայվածության (գյուղական կամ քաղաքային)՝ հաշվի առնելով դպրոցների և աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Կարևորվել է ուսումնական հաստատությունների շենքային և միջավայրային անվտանգության, սեյսմակայունության, մուտքի և ելքի կառավարման, միջավայրի վերահսկման հնարավոր մեխանիզմների սահմանումը: Քննարկվել են նաև մասնագիտական ծառայությունների առկայության, այդ ուղղությամբ անհրաժեշտ վերապատրաստումների կազմակերպման, նոր ռեսուրսների ներգրավման, այլ գերատեսչությունների հետ համագործակցության կարևորությանը վերաբերող հարցեր:

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ուսումնասիրվում է այս ուղղությամբ միջազգային փորձը: Կողմերը ներկայացրել են իրենց համակարգման տիրույթում առկա խնդիրները, նախանշել լուծման տարբերակները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրել դպրոցների ֆիզիկական անվտանգության առաջնային խնդիրներն ու հրատապ կարիքները՝ հետագա աշխատանքներում դրանք քննարկելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փուլ առ փուլ շարունակելու ենք այդ աշխատանքները՝ ապահովելով մարդկանց համար հարմարավետ երթևեկություն․ Տիգրան Ավինյան

21:20 30.10.2024

Փուլ առ փուլ շարունակելու ենք այդ աշխատանքները՝ ապահովելով մարդկանց համար հարմարավետ երթևեկություն․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգման աշխատանքերը սկսել ենք իրականացնել խիստ անհրաժեշտություն ունեցող փողոցներում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել որակյալ ճանապարհներից։ Փուլ առ փուլ շարունակելու […] ...

ԱՄՆ-ը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

21:12 30.10.2024

ԱՄՆ-ը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 20 քաղաքացի է ընգրկվել ԱՄՆ սահմանափակող միջոցների ցուցակում։ Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել Չինաստանի երկու, Թուրքիայի չորս, Հնդկաստանի երկու, Շվեյցարիայի երկու, Հունաստանի և Չիլիի քաղաքացիներ։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, […] ...

Ավան վարչական շրջանը բարեկարգվում է․ քաղաքապետարան

21:04 30.10.2024

Ավան վարչական շրջանը բարեկարգվում է․ քաղաքապետարան

Ավան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։ Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ: Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին

20:56 30.10.2024

ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 29-ից 30-ը, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին։ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։ «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ը մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու մաքսային բնագավառի […] ...

Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցը

20:48 30.10.2024

Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցը

Բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ: Գաբրիլ Միլիտոյի գլխավորած թիմն Արգենտինայում ոչ-ոքի է խաղացել «Ռիվեր Փլեյթի» հետ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Մինեյրոյի» հաղթանակով (3-0): «Աթլետիկոն» եզրափակչում կմրցի «Բոթաֆոգո» – «Պենյարոլ» զույգի հաղթողի հետ: ...

Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքները. ՊՆ

20:40 30.10.2024

Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքները. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքների մասին։ ...

BACK_TO_TOP