SHANTNEWS – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    3.99
  • 419.37
WEATHER
+5.09 oC

SHANTNEWS

18:00 30.10.2024

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

21:12 30.10.2024

ԱՄՆ-ը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 20 քաղաքացի է ընգրկվել ԱՄՆ սահմանափակող միջոցների ցուցակում։ Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել Չինաստանի երկու, Թուրքիայի չորս, Հնդկաստանի երկու, Շվեյցարիայի երկու, Հունաստանի և Չիլիի քաղաքացիներ։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, […] ...

Ավան վարչական շրջանը բարեկարգվում է․ քաղաքապետարան

21:04 30.10.2024

Ավան վարչական շրջանը բարեկարգվում է․ քաղաքապետարան

Ավան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։ Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ: Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին

20:56 30.10.2024

ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 29-ից 30-ը, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին։ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։ «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ը մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու մաքսային բնագավառի […] ...

Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցը

20:48 30.10.2024

Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցը

Բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ: Գաբրիլ Միլիտոյի գլխավորած թիմն Արգենտինայում ոչ-ոքի է խաղացել «Ռիվեր Փլեյթի» հետ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Մինեյրոյի» հաղթանակով (3-0): «Աթլետիկոն» եզրափակչում կմրցի «Բոթաֆոգո» – «Պենյարոլ» զույգի հաղթողի հետ: ...

Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքները. ՊՆ

20:40 30.10.2024

Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքները. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքների մասին։ ...

Զուրաբիշվիլին հրաժարվել է ընտրակեղծիքների գործով հարցաքննություն տալ

20:32 30.10.2024

Զուրաբիշվիլին հրաժարվել է ընտրակեղծիքների գործով հարցաքննություն տալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի գնա Գլխավոր դատախազություն հարցաքննության, որտեղ իրեն կանչել են հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման գործով, ինչում նա մեղադրում է իշխանություններին։ «Բոլորը պետք է զբաղվեն իրենց գործով, ես կշարունակեմ կատարել իմ աշխատանքը՝ որպես նախագահ, և ակնհայտ է, որ մտադիր չեմ գնալ դատախազի մոտ»,-ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով, նախաքննական […] ...

BACK_TO_TOP