17:37 30.10.2024
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի կոմիտեի նախատեսված ծախսերը կազմում են 3 մլրդ 46 3,8 մլն դրամ, ինչը 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ նվազել է շուրջ 6,3 տոկոսով: Ծրագիրը բաղկացած է 4 միջոցառումներից: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Սասուն Խաչատրյանն անդրադարձել է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննություն» միջոցառմանը: Նա նշել է, որ 2024 թվականին կոմիտեն ստացել է շուրջ 4500 դիմում, որոնց պատասխանելու ժամկետների խախտումներ չեն եղել:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ներկայացմամբ 2025 թվականին իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր, որում ընդգրկված է վեց միջոցառում: Ծրագիրն իրականացնելու համար նախատեսվել է 18,9 մլրդ դրամ, որը 1,4 մլրդ դրամով աճել է նախորդ տարվա համեմատ: Աճը պայմանավորված է հաստիքների թվաքանակի ավելացմամբ, կոմիտեի կազմում նոր ստորաբաժանման ձեւավորմամբ, Քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավմամբ, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններով:
Սահմանադրական դատարանին 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 870 մլն 436 հազգ դրամ, որի 88 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերի եւ հավելավճարների վճարմանը: Մնացած գումարն օգտագործվելու է ՍԴ-ի ընթացիկ ծախսերի համար: Իրականացվելու է 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ:
Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի բյուջեի նախագիծը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը:
Ծրագրի նպատակը, ըստ զեկուցողի, դատական իշխանության անկախության երաշխավորումը, բնականոն գործունեության եւ դատական պաշտպանության իրավունքի ապահովումն է:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 24 միջոցառում` ուղղված ԲԴԽ բնականոն գործունեության ապահովմանն ու ԲԴԽ կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանը միտված միջոցառումների իրականացմանը, ՀՀ դատարանների կողմից դատական պաշտպանության իրավունքի ապահովմանը, ԲԴԽ տեխնիկական հագեցվածության բարելավմանը, տրանսպորտային միջոցներով ապահովվածությանն ու դատարանների շենքային պայմանների բարելավմանը:
Գերատեսչության ներկայացուցիչն անհրաժեշտ է համարել փոստային ծառայությունների մասով բյուջեի կրճատված հատվածի վերականգնումը, քանի որ, իր մեկնաբանմամբ, դա կհանգեցնի դատական համակարգի բնականոն գործունեության խաթարմանը:
Դատական համակարգի առջեւ ծառացած լրջագույն ու օրհասական խնդիր է շարունակում մնալ ծառայության գրավչության բարձրացումն ու համակարգը որակյալ եւ փորձառու կադրերով ապահովումը:
Արդարադատության նախարարության գալիք տարվա բյուջեի նախագիծը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նա նշել է, որ իրականացվելիք ծրագրերը յոթն են:
Արդարադատության նախարարությունը 2025 թվականին եւս նախատեսել է իրականացնել մի շարք կարեւոր բարեփոխումներ, ինչպիսիք են ՔԿԱԳ ակտային գրանցումների վերականգնումը, արդարադատության ոլորտում քաղաքականության մշակումը, դատական եւ հանրային պաշտպանության ապահովումը, ՔԿՀ-ների օպտիմալացումը, պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացումը, նոր ՔԿՀ-ի կառուցումը, ազատությունից զրկվածների կրթության շարունակականությունը եւ այլն:
Պետական վերահսկողական ծառայության 2025 թվականի ծախսերի համար ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվել է մեկ՝ «Պետական վերահսկողական ծառայություններ» ծրագիրը, որի գծով նախատեսվել է շուրջ 934 մլն դրամգ այս մասին ասել է ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Ծրագիրը ներառում է երկու միջոցառում: 2025 թվականի բյուջեի նախագիծն ընթացիկ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է շուրջ 22 մլն դրամով կամ 2,3 տոկոսով: Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է ՏԻՄ-երում իրականացվող ծրագրերին, դրանց արդյունավետությանը, հանրային գնումների վերահսկողությանը:
ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը նշել է, որ գալիք տարվա համար նախատեսվել է շուրջ 9 մլրդ 926 մլն 495 հազար դրամ` «Դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն», «Մասնագիտական ուսուցում եւ որակավորման բարձրացում», «Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրերն իրականացնելու նպատակով:
Մհեր Ափրիկյանը նշել է նաեւ, որ գերատեսչությունը տարբեր հոդվածներով բյուջետային փոփոխություններ է իրականացրել:
2025 թվականի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բյուջետային հայտը 2024 թվականի համեմատ կրճատվել է 5, այնուհետեւ 4 տոկոսով: Այս մասին ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:
Հանձնաժողովի հայտը բաղկացած է մեկ ծրագրից եւ երկու միջոցառումից: Կոռուպցիայի կանխարգելման եւ բարեվարքության համակարգի զարգացմանը վերաբերող միջոցառմանը կհատկացվի 402 մլն 752 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ ծախսերն ավելացել են շուրջ 16 մլն 817 հազար դրամով: Ավելացումը պայմանավորված է 5 հաստիքի ավելացմամբ: 57 հաստիքի փոխարեն հանձնաժողովն ունի 62 հաստիքային միավոր: Աշխատանքի վարձատրությանն ուղղված գումարը կլինի 369 մլն 107 հազար դրամ, ինչը կազմում է ծախսերի 91,7 տոկոսը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրել է նաեւ արդյունքային ցուցանիշները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանի խոսքով 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում եւ տեղեկատվության տրամադրում ծրագրի շրջանակում ԿԸՀ-ին նախատեսվում է հատկացնել 492 մլն 744 հազար դրամ: Ներկայացված միջոցներն ուղղված են լինելու երկու հիմնական միջոցառումների կատարմանը:
ԿԸՀ գործունեության ապահովվման եւ ընտրական ծրագրերի համակարգման կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի իրականացման համար հատկացվել է 473 մլն 127 հազար դրամ, որը 19 միլիոնով կրճատվել է:
19 մլն 617 հազար դրամ կհատկացվի ընտրական հանձնաժողովների անդամների դասընթացների կազմակերպմանը: Այս հատկացումը Նունե Հովհաննիսյանի խոսքով չափազանց քիչ է ծավալուն ուսումնական գործընթացը կազմակերպելու համար:
Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:
21:20 30.10.2024
Փուլ առ փուլ շարունակելու ենք այդ աշխատանքները՝ ապահովելով մարդկանց համար հարմարավետ երթևեկություն․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգման աշխատանքերը սկսել ենք իրականացնել խիստ անհրաժեշտություն ունեցող փողոցներում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել որակյալ ճանապարհներից։ Փուլ առ փուլ շարունակելու […] ...
21:12 30.10.2024
ԱՄՆ-ը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 20 քաղաքացի է ընգրկվել ԱՄՆ սահմանափակող միջոցների ցուցակում։ Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել Չինաստանի երկու, Թուրքիայի չորս, Հնդկաստանի երկու, Շվեյցարիայի երկու, Հունաստանի և Չիլիի քաղաքացիներ։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, […] ...
21:04 30.10.2024
Ավան վարչական շրջանը բարեկարգվում է․ քաղաքապետարանԱվան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։ Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ: Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի […] ...
20:56 30.10.2024
ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ինՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 29-ից 30-ը, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին։ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։ «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ը մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու մաքսային բնագավառի […] ...
20:48 30.10.2024
Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցըԲրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ: Գաբրիլ Միլիտոյի գլխավորած թիմն Արգենտինայում ոչ-ոքի է խաղացել «Ռիվեր Փլեյթի» հետ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Մինեյրոյի» հաղթանակով (3-0): «Աթլետիկոն» եզրափակչում կմրցի «Բոթաֆոգո» – «Պենյարոլ» զույգի հաղթողի հետ: ...
20:40 30.10.2024
Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքները. ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքների մասին։ ...