17:20 30.10.2024
Հոկտեմբերի 30-ին Ամմանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովի բարձրաստիճան նախարարական սեգմենտի պանելային քննարկմանը, որն այս տարի կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կողմից:
Իր խոսքում Վահան Կոստանյանն ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում համընդհանուր մոտեցման, միջազգային գործընկերների հետ համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում նույնպես առկա է նման խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին՝ կարևորելով Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ հայեցակարգի գործադրմանն ուղղված ջանքերը և ընդգծելով կրթական համակարգում մեդիագրագիտության ներդրման կենսական նշանակությունը, այս համատեքստում` քաղաքացիական հասարակության կարևորությունը:
Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ապատեղեկատվության տարածման պատճառ են հանդիսանում նաև տեղեկատվական բացերը, որոնք անհրաժեշտ է լրացնել թափանցիկ և ժողովրդավարական կառավարման միջոցով:
19:09 30.10.2024
Եվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելուցԵվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականից՝ պահանջելով փոխել Թբիլիսիի քաղաքական կուրսը։ Այս մասին ասվում է ԵՄ-ի ճանապարհին թեկնածու երկրների ընդլայնման և առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եթե Վրաստանը չփոխի իր կուրսը, որը խաթարում է նրա ուղին դեպի ԵՄ, և տեսանելի ջանքեր չցուցաբերի արձագանքելու […] ...
19:01 30.10.2024
Տավուշում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանքՀոկտեմբերի 23-ից 25-ը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մերձակայքում անցկացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք: Վարժանքին մասնակցում էին Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների ազգային որակավորում ունեցող 45 փրկարարներից և 2 բուժաշխատողներից բաղկացած Տավուշի քաղաքային […] ...
18:53 30.10.2024
Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների […] ...
18:45 30.10.2024
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար նախատեսվում է հատկացնել 47, 5 մլրդ դրամ` իրականացնելու 5 բյուջետային ծրագիր եւ 20 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում շարունակվել […] ...
18:37 30.10.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել է ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանըՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստում քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում: Արմեն Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք […] ...
18:31 30.10.2024
Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը Բրազիլիայում․ ԱԱԲրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի մինչև 14 և 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանից առաջնությանը մասնակցում են Արսեն Դավթյանը (Մ-18), Ալեքս Սահակյանը (Մ-18), Գոռ Ասկանազյանը (Մ-14) և Սոնա Կրկյաշարյանը (Մ-14): Առաջին խաղափուլում Հայաստանի չորս ներկայացուցիչներն էլ հաղթանակներ են տարել։ ...