Նախագահը ելույթ է ունեցել «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Նախագահը ելույթ է ունեցել «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական բացմանը

17:05 30.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոլումբիա աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կալի քաղաքում մասնակցել է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական բացմանը և հանդես եկել ելույթով: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Հանրապետության նախագահն իր ելույթում ասել է.

«Անչափ ուրախ եմ մասնակցելու «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի 16-րդ հանդիպմանը։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Կոլումբիայի կառավարությանը՝ ԿՈՊ16-ի բարձրակարգ կազմակերպման և ջերմ հյուրընկալության համար։

Հաշվի առնելով, որ սա կենսաբազմազանության առաջին ԿՈՊ-ն է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումից հետո, այն բացառիկ հնարավորություն է տալիս համատեղ գնահատելու կողմերի կողմից վերջին երկու տարիների ընթացքում ձեռնարկված քայլերը և մշակելու անհրաժեշտ գործողություններ շրջանակի արդյունավետ իրականացման համար՝ որպես շրջակա միջավայրի կայունության և կենսաբազմազանության պահպանման նոր գլոբալ ռազմավարական ուղեցույց:

Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի շրջանակներում Հայաստանը հաստատուն քայլերով զարգացնում է իր Ազգային կենսաբազմազանության ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը (ԱԿՌԳԾ)` ներառական և հասարակության բոլոր խավերին ընդգրկող մոտեցմամբ, ինչը կարևոր ներդրում է գլոբալ ջանքերում՝ 2050թ. «Խաղաղություն բնության հետ» տեսլականի իրականացման համար։

Մենք կարևորություն ենք տալիս ներառականությանը և բազմաշահառու մասնակցությանը՝ ապահովելով քաղհասարակության, մասնավոր հատվածի, այդ թվում՝ կանանց, երիտասարդների, տեղական համայնքների և գիտական շրջանակների արդյունավետ ներգրավվածությունը:

Լինելով Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի Գործողության նախաձեռնության անդամ՝ Հայաստանը, այդ նախաձեռնության այլ անդամների հետ միասին, ակտիվորեն նպաստում է կողմերի և շահառուների ուշադրության և համաձայնության ձևավորմանը՝ ԳԿՇ-ի իրականացման ուղղությամբ։

Այս նախաձեռնությունները վկայում են Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված ազգային և միջազգային քաղաքականություններում արմատական փոփոխություններ իրականացնելուն՝ համահունչ մեր գլոբալ պարտավորություններին, ուղղված կենսաբազմազանության կորստի, աղտոտվածության և կլիմայի փոփոխության եռակի ճգնաժամի համալիր և ամբողջական լուծմանը, հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ ոչ ոք չպետք է դուրս մնա, և որ երկրները կարող են հասնել կայուն զարգացման՝ բնության հետ ներդաշնակության մեջ։

Տիկին նախագահ,

Հայաստանի հանձնառությունը գլոբալ շրջակա միջավայրի կայունության նկատմամբ արտահայտվում է նաև միջազգային ջանքերին նպաստելու իր հաստատակամ պատրաստակամությամբ՝ ուղղված հրատապ բնապահպանական մարտահրավերների լուծմանը։ Այս հանձնառությունն ի հայտ է եկել վերջերս՝ Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի հաջորդ՝ 17-րդ հանդիպումը հյուրընկալելու պաշտոնական հետաքրքրության արտահայտմամբ։

Հաստատուն բնապահպանական կառավարումը, կանաչ աճի և անցման վրա կենտրոնացումը, բնական միջավայրերի և էկոհամակարգերի պահպանման շարունակական ջանքերը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի և բնապահպանական պաշտպանության արձանագրությունների հանդեպ նվիրվածությունը եզակիորեն բնորոշում են Հայաստանը՝ որպես ԿՈՊ17-ի հյուրընկալող երկիր:

ԿՈՊ17-ի անցկացումը Հայաստանում կլինի հիանալի հնարավորություն՝ առաջ մղելու բազմակողմ ջանքերը գլոբալ կենսաբազմազանության պաշտպանության համար, ապահովելով բազմազան ձայների և տեսակետների լսելիությունը՝ բազմաշահառու ներգրավվածությամբ, ինչպես նաև ներկայացնելով Հայաստանի և տարածաշրջանի բնական հարստությունները։

Ցանկանում եմ հավաստիացնել այս դահլիճում ներկա բոլոր պատվավոր պատվիրակներին, որ, եթե մեզ վստահվի այս կարևոր պատասխանատվությունը՝ հյուրընկալելու Կողմերի 17-րդ հանդիպումը և ղեկավարելու դրա վճռորոշ նախաձեռնությունները, Հայաստանը ոչ մի ջանք չի խնայի՝ ապահովելու, որ ԿՈՊ17-ը դառնա ևս մեկ կարևոր ուղենիշ մեր գլոբալ ջանքերում՝ կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ։

Համոզված եղեք, որ մեր երկրի ջերմ հյուրընկալությունը և բազմակողմ համագործակցության հանձնառությունը բացառիկ մթնոլորտ կստեղծեն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների շրջանակում քննարկումների համար, և մենք բարձր կգնահատենք բոլոր Կողմերի աջակցությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

11:55 23.11.2024

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին։ 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային […] ...

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

11:48 23.11.2024

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը. նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը: «Մանչեսթեր Սիթին» ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է այստեղ: Մենք միասին շատ հրաշալի պահեր ենք ապրել: Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ այս ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնում ևս երկու մրցաշրջան։ Շնորհակալություն բոլորին, […] ...

ԱՀԿ-ն հայտնել է, որ Լիբանանի հիվանդանոցների մոտ 10%-ը դադարեցրել է աշխատանքը

11:40 23.11.2024

ԱՀԿ-ն հայտնել է, որ Լիբանանի հիվանդանոցների մոտ 10%-ը դադարեցրել է աշխատանքը

Լիբանանի տասը հիվանդանոցներից մեկը հարկադրված է փակվել կամ մասնակիորեն փակվել Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև մարտերի պատճառով: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լիբանանի ներկայացուցչությունը։ «Այսօր երկրի առողջապահական համակարգը գտնվում է ծայրահեղ ճնշման տակ, որտեղ 153 հիվանդանոցներից 15-ը կամ փակ են, կամ գործում են մասամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, իրավիճակը […] ...

Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը

11:30 23.11.2024

Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը

Գլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար: Առաջին դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և […] ...

ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղում

11:23 23.11.2024

ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղում

Շվեդիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում գրանցվել է մրցավարական կոպիտ սխալ։ ՈՒԵՖԱ-ում խոստովանել են, որ հանդիպումը սպասարկող լեհական մրցավարական անձնակազմը սխալմամբ է չեղարկել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլը: Այս մասին գրում է The Sun-ը։ 3-0 հաշվի ժամանակ VAR-ի սենյակից խաղի գլխավոր մրցավար Պավել Ռաչկովսկուն հորդորել են չեղարկել անգլիական «Նյուքասլի» ֆուտբոլիստի գոլն […] ...

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել  թողնել պաշտոնները

11:16 23.11.2024

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...

BACK_TO_TOP