«Սասնա ծռերը» կոչ է անում ձեռնպահ մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելուց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+9.09 oC

«Սասնա ծռերը» կոչ է անում ձեռնպահ մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելուց

17:26 17.09.2018

«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել և իր մտահոգությունը հայտնել Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագրով ՀՀ մասնագետներին Սիրիա ուղարկելու առնչությամբ:

«Թեև հումանիտար ոլորտում Հայաստանի ակտիվ մասնակցությունն առհասարակ ողջունելի երևույթ է, մասնակցության ձևաչափը և գործընկերների ընտրությունը կարող են էապես փոխել դրա բնույթը, իսկ որոշակի դեպքերում՝ նույնիսկ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի շահերի և միջազգային վարկի համար:

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի ակնհայտ գաղութատիրական նկրտումներ: Բացի այդ, Ռուսաստանը միջազգային հանրության շրջանում փաստագրված է որպես ոչ ժողովրդավարական և մարդու իրավունքները չհարգող, ինչպես նաև ուրիշ պետությունների գործերին կոպիտ ու ագրեսիվ կերպով միջամտող պետություն, ինչի համար հիմք են ծառայել նաև Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը և ռազմական ձեռնարկումները:

Միևնույն ժամանակ՝ Միջին Արևելքը (նրա մեջ նաև Սիրիան), խճողված շահերի բարդ և նուրբ կծիկ է, որտեղ Հայաստանը և հայությունը շատ անելիք ունեն, սակայն որևէ քայլ կատարելիս պետք է առաջին հերթին նկատի առնել այն հրամայականը, որ պետք է ամեն կերպով խուսափել թշնամիներ վաստակելուց և մեր պետական ու ազգային շահերին վնասելուց:

Մինչդեռ Ռուսաստանը Միջին Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում, ունի բազմաթիվ հակառակորդներ, և նրա հետ միասին որևէ գործողություն կատարելը հղի է Հայաստանին նույնպես թիրախավորելու սպառնալիքով:

Վերոհիշյալի հաշվառմամբ՝ ՀՀ վարչապետին հորդորում ենք առհասարակ ձեռնպահ մնալ Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականության հետ ասոցացվելու վտանգ պարունակող նմանաբնույթ գործողություններին մասնակցելուց և այդ հիմքով դադարեցնել նրա հետ Սիրիայում այսպես կոչված համատեղ հումանիտար ծրագիր իրականացնելու նախաձեռնությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP