Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմին հատկացվելիք ֆինանսական միջոցները կրճատվելու են 640 մլն դրամով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    3.99
  • 419.37
WEATHER
+11.09 oC

Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմին հատկացվելիք ֆինանսական միջոցները կրճատվելու են 640 մլն դրամով

13:15 30.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմին հատկացվելիք ֆինանսական միջոցները կրճատվելու են 640 մլն դրամով կամ 25 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին ներկայացնելով ՀՀ վարչապետի աշխատակազմին գալիք տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներն ու ծրագրերը: Համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ վարչապետի աշխատակազմն ընթացիկ տարվա համեմատ հաջորդ տարի 8 միջոցառում պակաս կիրականացնի: Նշվել է, որ դրանք հիմնականում տեխնիկական միջոցառումներ են: Ընթացիկ տարվա համեմատ 2 միջոցառում էլ ավելի կիրականացվիգ դրանք կապված են տեսչական գործունեության հետ:

Արայիկ Հարությունյանը մասնավորապես հայտնել է, որ փոփոխություն է կատարվել Ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագրի խորհրդում: Վարչապետի որոշմամբ Խորհրդի ղեկավար է նշանակվել աշխատակազմի ղեկավարը, ինչը նշանակում է, որ Կառավարությունն այդ ուղղությանն ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել, որն էլ արտացոլվել է Ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագրի իրականացման համար հատկացվելիք գումարների չափում: Ընթացիկ տարում այդ նպատակի համար հատկացվել է 20 մլն դրամ, որն ավելացվել է՝ դառնալով 25 մլն դրամ: «Աճը շարունակական է լինելու ըստ այն ծրագրերի, որոնք կնախանշենք: Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնությունների 15 հասարակական կազմակերպությունների՝ վերջինների կողմից Խորհրդին ներկայացված ծրագրերի ֆինանսավորման հայտերի եւ համապատասխան հրամանի հիման վրա»,- նշել է աշխատակազմի ղեկավարը:

728 մլն դրամ նախատեսված է ուղղել «Հանրային իրազեկում եւ հասարակական քաղաքագիտական հետազոտություններ» միջոցառման իրականացմանը, որի իրականացման համար նախատեսված գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է: Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ հանրային իրազեկման բարելավման նպատակով ստեղծվել եւ գործում են irazekum.am եւ bnakavayr.am տեղեկատվական կայքերը, որոնք ամբողջական տեղեկատվություն են տալիս քաղաքացիներին պետական աջակցության ծրագրերի մասին:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաեւ Ազգային ժողովի հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ օրենսդիր մարմնի հետ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար: Այս համատեքստում զեկուցողը մի շարք տվյալներ է ներկայացրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելուց

19:09 30.10.2024

Եվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելուց

Եվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականից՝ պահանջելով փոխել Թբիլիսիի քաղաքական կուրսը։ Այս մասին ասվում է ԵՄ-ի ճանապարհին թեկնածու երկրների ընդլայնման և առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եթե Վրաստանը չփոխի իր կուրսը, որը խաթարում է նրա ուղին դեպի ԵՄ, և տեսանելի ջանքեր չցուցաբերի արձագանքելու […] ...

Տավուշում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք

19:01 30.10.2024

Տավուշում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք

Հոկտեմբերի 23-ից 25-ը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մերձակայքում անցկացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք: Վարժանքին մասնակցում էին Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների ազգային որակավորում ունեցող 45 փրկարարներից և 2 բուժաշխատողներից բաղկացած Տավուշի քաղաքային […] ...

Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր

18:53 30.10.2024

Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների […] ...

Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

18:45 30.10.2024

Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար նախատեսվում է հատկացնել 47, 5 մլրդ դրամ` իրականացնելու 5 բյուջետային ծրագիր եւ 20 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում շարունակվել […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել է ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանը

18:37 30.10.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել է ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստում քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում: Արմեն Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք […] ...

Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը Բրազիլիայում․ ԱԱ

18:31 30.10.2024

Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը Բրազիլիայում․ ԱԱ

Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի մինչև 14 և 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանից առաջնությանը մասնակցում են Արսեն Դավթյանը (Մ-18), Ալեքս Սահակյանը (Մ-18), Գոռ Ասկանազյանը (Մ-14) և Սոնա Կրկյաշարյանը (Մ-14): Առաջին խաղափուլում Հայաստանի չորս ներկայացուցիչներն էլ հաղթանակներ են տարել։ ...

BACK_TO_TOP