10:49 30.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու ավագ խորհրդականները՝ Ամոս Հոքսթինը և Բրեթ ՄըքԳուրկը, մեկնում են Իսրայել՝ օգնելու գործարք կնքել, որը վերջ կտա պատերազմին Լիբանանում և թույլ կտա տեղահանված խաղաղ բնակիչներին վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրները։
Իսրայելի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնությունը, որը «վերջ կտա Իսրայելի և շիական «Հըզբոլլահ» շարժման միջև պատերազմին, կարող է ձեռք բերվել շաբաթների ընթացքում», – ասվում է հրատարակության մեջ:
Հնարավոր պայմանավորվածությունները, ըստ պաշտոնյաների, ենթադրում են հրադադարի հայտարարում։
Հոքսթինը և ՄըքԳուրկը մեկնեցին այն բանից հետո, երբ Իսրայելն ազդարարեց, որ պատրաստ է առաջ շարժվել նման գործարքով, նշում է Axios-ը:
19:24 30.10.2024
Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվելԻսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ: Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, մի քանիսը անհետ կորած է: Վատ եղանակը լրջորեն ազդել է թագավորության արևելքում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքի վրա։ Մասնավորապես, փոթորիկը հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի ու ջրհեղեղների։ Աղետի պատճառով խափանվել է երկաթուղային […] ...
19:16 30.10.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ոչ օլիմպիական քաշային կարգերի ԱԱ-ումՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ էր նվաճել: Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանը գոտեմարտել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ […] ...
19:09 30.10.2024
Եվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելուցԵվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականից՝ պահանջելով փոխել Թբիլիսիի քաղաքական կուրսը։ Այս մասին ասվում է ԵՄ-ի ճանապարհին թեկնածու երկրների ընդլայնման և առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եթե Վրաստանը չփոխի իր կուրսը, որը խաթարում է նրա ուղին դեպի ԵՄ, և տեսանելի ջանքեր չցուցաբերի արձագանքելու […] ...
19:01 30.10.2024
Տավուշում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանքՀոկտեմբերի 23-ից 25-ը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մերձակայքում անցկացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք: Վարժանքին մասնակցում էին Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների ազգային որակավորում ունեցող 45 փրկարարներից և 2 բուժաշխատողներից բաղկացած Տավուշի քաղաքային […] ...
18:53 30.10.2024
Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների […] ...
18:45 30.10.2024
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար նախատեսվում է հատկացնել 47, 5 մլրդ դրամ` իրականացնելու 5 բյուջետային ծրագիր եւ 20 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում շարունակվել […] ...