ԵՄ ԱԳ նախարարները ընտրություններից հետո կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+13.09 oC

ԵՄ ԱԳ նախարարները ընտրություններից հետո կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

16:12 28.10.2024

ԵՄ երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն ընտրություններից հետո Վրաստանում տիրող իրավիճակը, ԵՄ-ն ընտրությունների վերաբերյալ իր վերջնական վերաբերմունքը կձևավորի ԵԱՀԿ վերջնական զեկույցը ստանալուց հետո, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Նաբիլյա Մասսրալին։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների պահպանման օգտին և դեմ է հակառուսական պատժամիջոցներին, ստացել է ձայների 53,93 տոկոսը՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Խորհրդարան է անցել չորս ընդդիմադիր կուսակցություն և ստացել ընդհանուր 37,78%: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում ԿԸՀ տվյալները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ դպրոցում․ անցկացվել է ուսումնավարժություն

18:24 28.10.2024

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ դպրոցում․ անցկացվել է ուսումնավարժություն

Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում հնչում է օդային տագնապի ազդանշանը, գործարկվել է էլեկտրաշչակ․ խուճապի մատնվելու կարիք չկա՝ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ուսումնավարժություն են անցկացնում։ Աշակերտների տարհանում, հրդեհաշիջում, ռումբի ականազերծում և մի շարք այլ գործողություններ։ Ուսումնավարժանքին դպրոցի աշակերտներից և մանկավարժական կազմից բացի ներգրավված էին մի շարք գերատեսչություններ ու ծառայություններ՝ Պարեկային ծառայությունը, Երևանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները […] ...

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Ստոկհոլմում ուսումնասիրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի շվեդական փորձը

18:19 28.10.2024

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Ստոկհոլմում ուսումնասիրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի շվեդական փորձը

Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը եռօրյա ուսումնա-ճանաչողական այցով գտնվել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Հայաստանյան պատվիրակության կազմում են եղել նաև […] ...

Բուլղարիայի խորհրդարանի ընտրություններում կրկին առաջատար է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» դաշինքը

18:14 28.10.2024

Բուլղարիայի խորհրդարանի ընտրություններում կրկին առաջատար է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» դաշինքը

Արևմտամետ աջ կենտրոնամետ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կոալիցիան և Ժողովրդավարական ուժերի միությունը կրկին առաջատար են Բուլղարիայում կիրակի օրը՝ հոկտեմբերի 27-ին, կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին են վկայում քվեաթերթիկների 82 տոկոսի հաշվարկի արդյունքները, հայտնում է «Դոյչէ Վելլեն»։ Ըստ այդ տվյալների՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 26 տոկոսից մի փոքր […] ...

Ա սերիան հրապարակել է 9-րդ տուրի բոլոր գոլերը

18:10 28.10.2024

Ա սերիան հրապարակել է 9-րդ տուրի բոլոր գոլերը

Իտալիայի Ա սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 9-րդ տուրի բոլոր գոլերը։ 9 խաղում ակումբները խփել են 34 գոլ։ Հիշեցնենք, որ գոլի հեղինակ է դարձել նաև Հենրիխ Մխիթարյանը, որը Միլանի «Ինտերի» կազմում գրավել է Թուրինի «Յուվենտուսի» դարպասը։ Այդ հանդիպումն ավարտվել է 4-4 հաշվով։ Ա սերիայի առաջատարը 22 միավորով «Նապոլին» է, որին հաջորդում են «Ինտերը» (18) և […] ...

Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամ պարտականությունների վաղաժամ դադարեցման դիմում են ներկայացրել

18:05 28.10.2024

Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամ պարտականությունների վաղաժամ դադարեցման դիմում են ներկայացրել

Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն հոկտեմբերի 28-ին ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Այս մասին հայտնում են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին՝ 18:00-ին հրավիրված նիստին: ...

SHANTNEWS

18:00 28.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP