«Բարսելոնայից» 0-4 հաշվով կրած պարտությունից «Ռեալի» ֆուտբոլիստները չեն հուսահատվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+5.09 oC

«Բարսելոնայից» 0-4 հաշվով կրած պարտությունից «Ռեալի» ֆուտբոլիստները չեն հուսահատվել

18:30 28.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայից» 0-4 հաշվով կրած պարտությունից Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները չեն հուսահատվել։

El Chiringuito-ն գրում է, որ այդ խաղից հետո «Ռեալի» հանդերձարանում հանգիստ մթնոլորտ է եղել. ֆուտբոլիստներն իրենց նվաստացած չեն զգում։

Խաղացողները կարծում են, որ նման արդյունք գրանցվել է մեծապես գոլային պահերը վատ իրացնելու պատճառով։

Բացի դրանից, աղբյուրին հայտնի է դարձել, թե «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ինչ է ասել իր սաներին «Էլ կլասիկոյի» ընդմիջմանը։

«Եկե՛ք պահպանենք մարտական տրամադրությունը։ Ամեն ինչ մի կողմ թողնելու և բանականությունը մաքրելու ժամանակն է»,- նշել է իտալացի մասնագետը։

«Բարսելոնայից» կրած պարտությունից հետո մադրիդյան ակումբը Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակում մրցակցին զիջում է 6 միավոր։ «Բարսելոնան» 30 միավորով առաջատարն է, իսկ «Ռեալն» ունի 24 միավոր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրիկ  Տեն Հագը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդից»

20:10 28.10.2024

Էրիկ Տեն Հագը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Էրիկ տեն Հագին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ «Մենք երախտապարտ ենք Էրիկին այն ամենի համար, ինչ նա արել է ակումբում աշխատելու ընթացքում: Մաղթում ենք նրան ամենայն բարիք ապագայում»,- ասվում է ակումբի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Տեն Հեգը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի ապրիլից։ […] ...

Ըստ արժանվույն է գնահատվել Ձեր սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանի հարցերի վերաբերյալ․ Միրզոյանը՝ Գաբրիելիուս Լանդսբերգիսին

20:05 28.10.2024

Ըստ արժանվույն է գնահատվել Ձեր սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանի հարցերի վերաբերյալ․ Միրզոյանը՝ Գաբրիելիուս Լանդսբերգիսին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի էջում Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին ուղղված հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի ընկեր, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների ու գործընկերության ամրապնդման հարցում Ձեր ներդրման, ինչպես նաև ԵՄ-ում Հայաստանի ավելի ուժեղ ներգրավվածությանն աջակցելու համար: Ըստ արժանվույն է գնահատվել նաև Ձեր սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանի […] ...

SHANTNEWS

20:00 28.10.2024

SHANTNEWS

Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը

19:50 28.10.2024

Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ […] ...

Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը

19:40 28.10.2024

Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով՝ 1) […] ...

Սական գերազանցել է Անրիի ռեկորդը

19:35 28.10.2024

Սական գերազանցել է Անրիի ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական գրավել է «Լիվերպուլի» դարպասը և գերազանցել ակումբի նախկին հարձակվող Թիերի Անրիի ռեկորդը։ Opta-ի փոխանցմամբ` անգլիացին 23 տարեկան և 52 օրականում դարձել է լոնդոնյան ակումբի կազմում Պրեմիեր լիգայում 50 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Անրին այդ ցուցանիշին հասել էր 24 տարեկան 128 օրականում։ 23-ամյա Սական Պրեմիեր լիգայի […] ...

BACK_TO_TOP