Ջերմուկում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+13.09 oC

Ջերմուկում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

15:57 28.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ) հայտնաբերվել են հայրենական օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես, չեն ապահովվել՝
📌 պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
📌 արտադրական շինություններ կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը.
📌 սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
📌 արտադրական շինություններում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկ,
📌 հնարավոր չի եղել արտադրամասի հատակների, պատերի մակերևույթների առանձին հատվածներ հեշտորեն լվանալ, և ախտահանել,
📌 առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, արտադրությունում օգտագործվող որոշ գործիքներ և պարագաներ, որոնք անմիջապես շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Վերահսկիչը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուլղարիայի խորհրդարանի ընտրություններում կրկին առաջատար է«Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» դաշինքը

18:14 28.10.2024

Բուլղարիայի խորհրդարանի ընտրություններում կրկին առաջատար է«Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» դաշինքը

Արևմտամետ աջ կենտրոնամետ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կոալիցիան և Ժողովրդավարական ուժերի միությունը կրկին առաջատար են Բուլղարիայում կիրակի օրը՝ հոկտեմբերի 27-ին, կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին են վկայում քվեաթերթիկների 82 տոկոսի հաշվարկի արդյունքները, հայտնում է «Դոյչէ Վելլեն»։ Ըստ այդ տվյալների՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 26 տոկոսից մի փոքր […] ...

Ա սերիան հրապարակել է 9-րդ տուրի բոլոր գոլերը

18:10 28.10.2024

Ա սերիան հրապարակել է 9-րդ տուրի բոլոր գոլերը

Իտալիայի Ա սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 9-րդ տուրի բոլոր գոլերը։ 9 խաղում ակումբները խփել են 34 գոլ։ Հիշեցնենք, որ գոլի հեղինակ է դարձել նաև Հենրիխ Մխիթարյանը, որը Միլանի «Ինտերի» կազմում գրավել է Թուրինի «Յուվենտուսի» դարպասը։ Այդ հանդիպումն ավարտվել է 4-4 հաշվով։ Ա սերիայի առաջատարը 22 միավորով «Նապոլին» է, որին հաջորդում են «Ինտերը» (18) և […] ...

Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամ պարտականությունների վաղաժամ դադարեցման դիմում են ներկայացրել

18:05 28.10.2024

Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամ պարտականությունների վաղաժամ դադարեցման դիմում են ներկայացրել

Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն հոկտեմբերի 28-ին ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Այս մասին հայտնում են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին՝ 18:00-ին հրավիրված նիստին: ...

SHANTNEWS

18:00 28.10.2024

SHANTNEWS

Արմավիրցի տղամարդը թմրանյութ և կանեփի բույսեր էր պահում

17:54 28.10.2024

Արմավիրցի տղամարդը թմրանյութ և կանեփի բույսեր էր պահում

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի 72-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է կանեփ, իսկ օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկաններն այցելել են նշված հասցե: 72-ամյա տանտերը իրավապահներին ներկայացրել է 2 արկղ, որոնցից մեկում 26 գրամ կանեփանման չորացրած, մանրացրած զանգված էր, մյուսում՝ 51 գրամ կանեփի բույս։ Նա հայտնել է, որ արկղերից […] ...

Մխիթարյանը եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբներում խփել է 100-րդ գոլը

17:47 28.10.2024

Մխիթարյանը եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբներում խփել է 100-րդ գոլը

Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրում գրավելով Թուրինի «Յուվենտուսի» դարպասը՝ հոբելյանական նվաճման է հասել։ 35-ամյա ֆուտբոլիստը եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբներում խփել է 100-րդ գոլը։ Հայ կիսապաշտպանը 41 գոլ խփել է Դորտմունդի «Բորուսիայում», 29 գոլ` «Ռոմայում»։ Անգլիական ակումբներում` «Մանչեսթեր Յունայթեդում» և Լոնդոնի «Արսենալում», Մխիթարյանը դարձել է համապատասխանաբար 13 ու 9 գոլի հեղինակ, իսկ «Ինտերի» կազմում […] ...

BACK_TO_TOP