Արմեն Պետրոսյանը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Շարաբուտդին Մագոմեդովի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+5.09 oC

Արմեն Պետրոսյանը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Շարաբուտդին Մագոմեդովի հետ

19:10 28.10.2024

UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ռուսաստանցի Շարաբուտդին Մագոմեդովի հետ:

«Ցանկանում եմ անհապաղ ռևանշ մենամարտ անցկացնել: Պետք է չեղարկել այս մենամարտը, ես չեմ պարտվել: Ես հաղթեցի առաջին ռաաունդում: Երկրորդ ռաունդում բոլորը, կարծես, լուսավոր պահի էին սպասում պայքարը դադարեցնելու համար։ Սա ինձ համար առեղծված է»,- Պետրոսյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացված UFC 308-ի մենամարտի երկրորդ ռաունդում 30-ամյա Մագոմեդովի հարվածից հետո Պետրոսյանն ընկել էր օկտագոնի հատակին, մրցավարն անմիջապես տեխնիկական նոկաուտ էր գրանցել և ավարտել պայքարը:

Սա 33-ամյա մարտիկի չորրորդ պարտությունն է․ նա ունի 9 հաղթանակ: Մագոմեդովն անպարտելի է 15 հաղթանակով

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս են Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ջավախքի հայերը

21:25 28.10.2024

Ինչպե՞ս են Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ջավախքի հայերը

Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ. քանի՞ հայ է ընտրվել, ովքե՞ր են: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի պատմության մեջ, միայն համամասնական ընտրակարգով անցկացվող առաջին ընտրություններն էին, նախորդ ընտրություններին մի մասը մեծամասնական էր, և եվրոպացի դիտորդների կարծիքով միայն համամասնական համակարգը միշտ չէ, որ ընդունելի է այն երկրների համար, որտեղ կոմպակտ […] ...

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

21:15 28.10.2024

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում: ...

Նեթանյահուն հայտարարել է արաբական մի քանի երկրների հետ խաղաղություն հաստատելու իր ցանկության մասին

21:05 28.10.2024

Նեթանյահուն հայտարարել է արաբական մի քանի երկրների հետ խաղաղություն հաստատելու իր ցանկության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կնեսետի (երկրի խորհրդարանի) ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների ավարտից հետո մի քանի արաբական երկրների հետ խաղաղության համաձայնագրեր կնքելու մտադրության մասին։ «Ես մտադիր եմ շարունակել այն գործընթացը, որը նախաձեռնել եմ մի քանի տարի առաջ՝ պատմական համաձայնագրերի ստորագրում և խաղաղության հաստատում արաբական այլ […] ...

Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգուներից մեկը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի կղզի»

20:55 28.10.2024

Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգուներից մեկը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի կղզի»

Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգու դերասանը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի լողացող կղզի», ինչը բուռն արձագանք է առաջացրել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից, հայտնում է BBC -ն: Կատակերգու Թոնի Հինչքլիֆը Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում Թրամփի նախընտրական միջոցառմանը հրավիրված աստղերից էր: Իր ելույթում Հինչքլիֆը, ասել է. «Շատ բան է կատարվում: Ես չգիտեմ, թե դուք […] ...

Զուրաբիշվիլին մտադիր չէ աջակցել սահմանադրական կարգի դեմ հարձակումները․ Reuters

20:45 28.10.2024

Զուրաբիշվիլին մտադիր չէ աջակցել սահմանադրական կարգի դեմ հարձակումները․ Reuters

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողները չեն ծրագրում ոտնձգություն կատարել սահմանադրական կարգի դեմ, և ինքը չի պաշտպանի նման ծրագրերը։ «Նրանք պարզապես պաշտպանում են իրենց սահմանադրական իրավունքները, այստեղ ոչ ոք չի ոտնձգություն անում Վրաստանի սահմանադրական համակարգի վրա, դա այն չէ, ինչը ես կաջակցեմ»,-ասել է նախագահը Reuters-ին տված հարցազրույցում: Զուրաբիշվիլին […] ...

Հիասթափեցնող է այսպիսի ոչ-ոքի ունենալ․ Ինձագի

20:35 28.10.2024

Հիասթափեցնող է այսպիսի ոչ-ոքի ունենալ․ Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի խաղում գրանցված գերարդյունավետ ոչ-ոքին։ «Որպես մարզիչ պետք է ասեմ, որ մենք արժանի էինք յոթ կամ ութ գոլ խփել մի թիմի, որը մինչ այդ բաց էր թողել միայն մեկը: Գլուխներս կախ են, և ես առաջինն եմ, ով դա զգում է, բայց […] ...

BACK_TO_TOP