Լավրովը գնահատել է իրավիճակը Մերձավոր Արևելքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+13.09 oC

Լավրովը գնահատել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

15:50 28.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվան կարծում է, որ Իրանին իսրայելական հարվածներից հետո այժմ հնարավոր է խուսափել ամենավատ սցենարից, Ռուսաստանը կշարունակի ջանքերը Մերձավոր Արևելքում սրումը դադարեցնելու համար, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս փուլում, իհարկե, մեզ հաջողվել է խուսափել վատագույն սցենարից, հաջողվում է, առնվազն, որովհետև դրա հավանականությունը դեռ պահպանվում է», – ասել է Լավրովը Քուվեյթի իր գործընկեր հետ բանակցություններից հետո:

Նա հավելել է, որ «կան մարդիկ, ովքեր ցանկանում են» թեժացնել հակամարտությունը, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա միջամտել դրան։

«Բայց ես իսկապես հուսով եմ, որ վերջին շրջանում ձեռք բերված շփումները թույլ չեն տա, որ դա տեղի ունենա, համենայնդեպս, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք դադարեցնել էսկալացիան և ինչ-որ կերպ լիցքաթափել այս իրավիճակը», – ընդգծել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ դպրոցում․ անցկացվել է ուսումնավարժություն

18:24 28.10.2024

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ դպրոցում․ անցկացվել է ուսումնավարժություն

Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում հնչում է օդային տագնապի ազդանշանը, գործարկվել է էլեկտրաշչակ․ խուճապի մատնվելու կարիք չկա՝ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ուսումնավարժություն են անցկացնում։ Աշակերտների տարհանում, հրդեհաշիջում, ռումբի ականազերծում և մի շարք այլ գործողություններ։ Ուսումնավարժանքին դպրոցի աշակերտներից և մանկավարժական կազմից բացի ներգրավված էին մի շարք գերատեսչություններ ու ծառայություններ՝ Պարեկային ծառայությունը, Երևանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները […] ...

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Ստոկհոլմում ուսումնասիրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի շվեդական փորձը

18:19 28.10.2024

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Ստոկհոլմում ուսումնասիրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի շվեդական փորձը

Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը եռօրյա ուսումնա-ճանաչողական այցով գտնվել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Հայաստանյան պատվիրակության կազմում են եղել նաև […] ...

Բուլղարիայի խորհրդարանի ընտրություններում կրկին առաջատար է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» դաշինքը

18:14 28.10.2024

Բուլղարիայի խորհրդարանի ընտրություններում կրկին առաջատար է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» դաշինքը

Արևմտամետ աջ կենտրոնամետ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կոալիցիան և Ժողովրդավարական ուժերի միությունը կրկին առաջատար են Բուլղարիայում կիրակի օրը՝ հոկտեմբերի 27-ին, կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին են վկայում քվեաթերթիկների 82 տոկոսի հաշվարկի արդյունքները, հայտնում է «Դոյչէ Վելլեն»։ Ըստ այդ տվյալների՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 26 տոկոսից մի փոքր […] ...

Ա սերիան հրապարակել է 9-րդ տուրի բոլոր գոլերը

18:10 28.10.2024

Ա սերիան հրապարակել է 9-րդ տուրի բոլոր գոլերը

Իտալիայի Ա սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 9-րդ տուրի բոլոր գոլերը։ 9 խաղում ակումբները խփել են 34 գոլ։ Հիշեցնենք, որ գոլի հեղինակ է դարձել նաև Հենրիխ Մխիթարյանը, որը Միլանի «Ինտերի» կազմում գրավել է Թուրինի «Յուվենտուսի» դարպասը։ Այդ հանդիպումն ավարտվել է 4-4 հաշվով։ Ա սերիայի առաջատարը 22 միավորով «Նապոլին» է, որին հաջորդում են «Ինտերը» (18) և […] ...

Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամ պարտականությունների վաղաժամ դադարեցման դիմում են ներկայացրել

18:05 28.10.2024

Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամ պարտականությունների վաղաժամ դադարեցման դիմում են ներկայացրել

Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն հոկտեմբերի 28-ին ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Այս մասին հայտնում են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին՝ 18:00-ին հրավիրված նիստին: ...

SHANTNEWS

18:00 28.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP