«Ռեալը» հետաքննություն կանցկացնի Յամալի միջադեպի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+15.09 oC

«Ռեալը» հետաքննություն կանցկացնի Յամալի միջադեպի վերաբերյալ

15:25 28.10.2024

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբը հետաքննություն կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի միջադեպի վերաբերյալ: «Ռեալի» երկրպագուները Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած «Էլ կլասիկոյի» ժամանակ ռասիստական արտահայտություններ են հնչեցրել Եվրոպայի չեմպիոնի հասցեին:

««Ռեալը» խստորեն դատապարտում է ցանկացած վարքագիծ, որը հուշում է ռասիզմի, այլատյացության կամ բռնության մասին ֆուտբոլում և սպորտում: Խորապես մտահոգված ենք երեկ երեկոյան ստադիոնի մի անկյունում մի քանի երկրպագուի կողմից հնչեցված արտահայտությունների համար: Ակումբը հետաքննություն է սկսել այս ողբալի և ամոթալի վիրավորանքների հեղինակներին հայտնաբերելու և համապատասխան կարգապահական ու դատական ​​միջոցներ ձեռնարկելու համար»,- նշված է «Ռեալի» մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթել է 4-0 հաշվով, Յամալը դարձել է գոլի հեղինակ:

«Բարսելոնան» Հանսի Ֆլիկի գլխավորությամբ առաջին «Էլ կլասիկոյում» տպավորիչ հաղթանակից հետո 30 միավորով Լա լիգայի վստահ առաջատարն է, գործող չեմպիոն «Ռեալը» 24 միավորով երկրորդն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Ավանեսյանը ևս առաջադիմել է․ WTA

17:05 28.10.2024

Էլինա Ավանեսյանը ևս առաջադիմել է․ WTA

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է (9016), երկրորդը` Իգա Շվյոնտեկը (7970)։ Եռյակը եզրափակում է Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 5230), չորրորդ տեղ է բարձրացել իտալուհի Յասմին Պաոլինին (5144), որին հաջորդում է Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4971)։ Երկրորդ շաբաթն անընդմեջ առաջադիմել է նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որը կարիերայում առաջին անգամ բարձրացել […] ...

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

16:57 28.10.2024

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այս պահին Ադրբեջանի կողմից էսկալացիա սկսելու ռիսկ կա: «Ոչ, այդպիսի վտանգներ և սպառնալիքներ չկան։ Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասել […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:52 28.10.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Հոկտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4913 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 227, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 372 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 313, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Բրազիլիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղի երրորդ վայրկյանին

16:45 28.10.2024

Բրազիլիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղի երրորդ վայրկյանին

Բրազիլիայի առաջնությունում «Կրուզեյրոյի» ֆուտբոլիստ Ռաֆա Սիլվան կարմիր քարտ է ստացել հանդիպման երրորդ վայրկյանին թույլ տված խախտման համար։ Դեպքը տեղի է ունեցել 31-րդ տուրի «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում (0-3)։ 32-ամյա հարձակվողը հանդիպման հենց մեկնարկում կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի պաշտպան Կայկե Ռոշայի նկատմամբ։ Ռաֆա Սիլվան անակնկալի է եկել և չի համաձայնել հեռանալ դաշտից, սակայն հանդիպման […] ...

Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. կա տուժած

16:41 28.10.2024

Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Վիկտոր Համբարձումյան և Երզնկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սուրեն Ազատյանի վարած մոպեդը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

16:34 28.10.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում […] ...

BACK_TO_TOP