Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+15.09 oC

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

14:54 28.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։

2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն է զանգահարել քաղաքացի և հայտնել, որ Միքայել Չայլախյան փողոցի հասցեներից մեկում պայթյունի ձայն է լսվել:

ՀՀ ՆԳՆ ՓԾ ՀՓՇ ծառայողների կողմից նշված հասցեում հրդեհաշիջում կատարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ։

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով 56 տարեկան է՝ առանց մշտական հաշվառման վայրի։ Վերջինս ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի և այրված դիակի զննություն։

Պարզվել է, որ պայթյունը և հրդեհը տեղի են ունեցել տան նկուղային հարկում։ Ըստ ձեռք բերված նախնական ստուգման ենթակա տվյալների՝ տուժողը վերանորոգման աշխատանքներ է իրականացրել նշված հասցեում՝ միաժամանակ ժամանակավորապես բնակվելով այնտեղ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են նշված տան սեփականատերը և մյուս բնակիչները, ինչպես նաև՝ նշված տան հարևանությամբ բնակվող այլ բնակիչներ:

Պայթյունի առաջացման պատճառները, պատճառված նյութական վնասների բնույթն ու չափը պարզելու նպատակով նշանակվել է նաև դատապայթյունատեխնիկական, դատանյութագիտական և դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

16:57 28.10.2024

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այս պահին Ադրբեջանի կողմից էսկալացիա սկսելու ռիսկ կա: «Ոչ, այդպիսի վտանգներ և սպառնալիքներ չկան։ Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասել […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:52 28.10.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Հոկտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4913 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 227, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 372 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 313, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Բրազիլիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղի երրորդ վայրկյանին

16:45 28.10.2024

Բրազիլիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղի երրորդ վայրկյանին

Բրազիլիայի առաջնությունում «Կրուզեյրոյի» ֆուտբոլիստ Ռաֆա Սիլվան կարմիր քարտ է ստացել հանդիպման երրորդ վայրկյանին թույլ տված խախտման համար։ Դեպքը տեղի է ունեցել 31-րդ տուրի «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում (0-3)։ 32-ամյա հարձակվողը հանդիպման հենց մեկնարկում կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի պաշտպան Կայկե Ռոշայի նկատմամբ։ Ռաֆա Սիլվան անակնկալի է եկել և չի համաձայնել հեռանալ դաշտից, սակայն հանդիպման […] ...

Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. կա տուժած

16:41 28.10.2024

Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Վիկտոր Համբարձումյան և Երզնկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սուրեն Ազատյանի վարած մոպեդը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

16:34 28.10.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում […] ...

Խաչանովը 3 տեղով բարելավել է դիրքը․ ATP

16:30 28.10.2024

Խաչանովը 3 տեղով բարելավել է դիրքը․ ATP

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Առաջատարը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները (11420 միավոր), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7120), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6805), «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 6210) և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5230)։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն Ավստրիայի մայրաքաղաք […] ...

BACK_TO_TOP