Իրանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել իր միջուկային դոկտրինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+15.09 oC

Իրանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել իր միջուկային դոկտրինը

14:12 28.10.2024

Իրանը չի ծրագրում վերանայել միջուկային դոկտրինը իր տարածքին Իսրայելի կողմից վերջերս հասցված հարվածի ֆոնին՝ դրան տալով ռազմական բնույթ, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Շաբաթ գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին:

CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։ ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի նավթարդյունաբերության օբյեկտներից ոչ մեկը չի տուժել: Իրանական լրատվամիջոցները հայտնել են չորս զինվորի մահվան մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը պարտվել է Վիեննայի մրցաշարի եզրափակչում

16:05 28.10.2024

Խաչանովը պարտվել է Վիեննայի մրցաշարի եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ) պարտվել է Վիեննայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակչում։ Ավստրիայի մայրաքաղաքում անցկացված մրցաշարի եզրափակչում 28-ամյա Խաչանովը մրցել է Ջեք Դրեյփերի (Մեծ Բրիտանիա, 18-րդ ռակետ) դեմ և պարտվել 4-6, 5-7 հաշվով։ 22-ամյա Դրեյփերը կարիերայի երկրորդ տիտղոսն է նվաճել։ ...

Ջերմուկում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

15:57 28.10.2024

Ջերմուկում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ) հայտնաբերվել են հայրենական օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես, չեն ապահովվել՝ 📌 պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող […] ...

Լավրովը գնահատել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

15:50 28.10.2024

Լավրովը գնահատել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Մոսկվան կարծում է, որ Իրանին իսրայելական հարվածներից հետո այժմ հնարավոր է խուսափել ամենավատ սցենարից, Ռուսաստանը կշարունակի ջանքերը Մերձավոր Արևելքում սրումը դադարեցնելու համար, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այս փուլում, իհարկե, մեզ հաջողվել է խուսափել վատագույն սցենարից, հաջողվում է, առնվազն, որովհետև դրա հավանականությունը դեռ պահպանվում է», – ասել է Լավրովը Քուվեյթի իր գործընկեր հետ […] ...

Հայ բռնցքամարտիկները չորս մեդալ են ապահովել դպրոցականների մարզական խաղերում

15:45 28.10.2024

Հայ բռնցքամարտիկները չորս մեդալ են ապահովել դպրոցականների մարզական խաղերում

Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները չորս մեդալ են ապահովել։ ՀԲՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ` Տիգրան Կիրակոսյանը (46 կգ), Տիգրան Մակիչյանը (60 կգ), Սամվել Ասլանյանը (63 կգ) և Հայկ Թադևոսյանը (67 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել նվազագույնը բրոնզե մեդալ։ ...

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ

15:40 28.10.2024

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար այս պահի դրությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում հայտնել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառման գործընթացին՝ նա հայտնել է, […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին

15:33 28.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:   ...

BACK_TO_TOP