Եվրամիությունը կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրախախտումների դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

Եվրամիությունը կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրախախտումների դեպքերը

12:52 28.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ են արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները, հայտնում է Դոյչէ Վելլեն:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատելու ընտրական խախտումներն ու մեղադրանքները», – ասված է  Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ:

Բրյուսելում  կարծում են, որ խախտումները պետք է պարզվեն և շտկվեն։ Այս քայլն անհրաժեշտ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Եվ որ վերջին ամիսներին Վրաստանի ժողովուրդը ցույց  է տվել իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին։

ԵՄ-ն հնարավորինս շուտ ակնկալում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի վերջնական զեկույցը: Մինչդեռ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտադիր է Վրաստանի հարցը ներառել Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտում նոյեմբերի սկզբին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ քվեարկության օրերը

15:14 28.10.2024

ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ քվեարկության օրերը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են՝ 2025 թվականի մարտի 30, հունիսի 8, հոկտեմբերի 5։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի […] ...

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

15:06 28.10.2024

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են: Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային […] ...

SHANTNEWS

15:00 28.10.2024

SHANTNEWS

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

14:54 28.10.2024

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։ 2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն […] ...

ՀՀ ՄԻՊ հաստատությանը 2024 թվականին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

14:46 28.10.2024

ՀՀ ՄԻՊ հաստատությանը 2024 թվականին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի բարձրագույն կարգավիճակ: […] ...

Շիրակի մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

14:37 28.10.2024

Շիրակի մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանին։ Շիրակի մարզպետը ողջունելով դիվանագետներին՝ ներկայացրել է Շիրակի մարզը, անդրադարձել մարզի առանձնահատկություններին և առավելություններին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Գյումրուն առանձնահատուկ է վերաբերվում, բացի նրանից, […] ...

BACK_TO_TOP