Բլինկենը կոչ անում ամբողջապես հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների խախտումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+14.09 oC

Բլինկենը կոչ անում ամբողջապես հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների խախտումները

13:06 28.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները և ընտրական գործընթացին ենթադրյալ միջամտությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարի՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ուղերձում:

Նա մեջբերել է միջազգային և վրացի դիտորդների զեկույցները, որոնք վկայում էին ձայների գնման և ահաբեկման մասին.

«Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների՝ ամբողջական վերանայման կոչերին:

Թեև միջազգային և տեղական դիտորդները համաձայնել են, որ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, լավ է կազմակերպվել, սակայն կան խախտումների և բռնությունների մասին հաղորդումներ: Միջազգային դիտորդները արդյունքները չեն ճանաչել ազատ և արդար։

Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ: Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին հարգել օրենքի գերակայությունը, չեղյալ համարել հիմնարար ազատությունները խաթարող օրենսդրությունը և միասին վերացնել ընտրական գործընթացի թերությունները։

Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նպատակները, որոնք ամրագրված են երկրի սահմանադրությամբ, պահանջում են, որ կառավարությունը հարգի քաղաքացիական հասարակության անդամների իրավունքները և Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները», – ասել է Բլինկենը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

15:06 28.10.2024

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են: Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային […] ...

SHANTNEWS

15:00 28.10.2024

SHANTNEWS

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

14:54 28.10.2024

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։ 2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն […] ...

ՀՀ ՄԻՊ հաստատությանը 2024 թվականին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

14:46 28.10.2024

ՀՀ ՄԻՊ հաստատությանը 2024 թվականին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի բարձրագույն կարգավիճակ: […] ...

Շիրակի մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

14:37 28.10.2024

Շիրակի մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանին։ Շիրակի մարզպետը ողջունելով դիվանագետներին՝ ներկայացրել է Շիրակի մարզը, անդրադարձել մարզի առանձնահատկություններին և առավելություններին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Գյումրուն առանձնահատուկ է վերաբերվում, բացի նրանից, […] ...

Բրոնխային ասթմա և գրիպ. խորհուրդ է տալիս մասնագետը

14:28 28.10.2024

Բրոնխային ասթմա և գրիպ. խորհուրդ է տալիս մասնագետը

Ի՞նչ է բրոնխային ասթման. շնչուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը բնութագրվում է շնչուղիների կրկնվող բորբոքումով, դիտվում է շնչառության դժվարացում, հազ և խզզոց: Ներկայացնում է ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Արմինե Հակոբյանը: Շնչառական համակարգը գրիպի ժամանակ հայտնվում է թիրախում, և ասթմա ունեցող մարդիկ ավելի խոցելի են դառնում. կարող են սրել հիվանդության ախտանիշները և բարդացնել ասթման` առաջացնելով լուրջ […] ...

BACK_TO_TOP