ՀՀ պետական բյուջեն բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+13.09 oC

ՀՀ պետական բյուջեն բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. ՀՀ վարչապետ

12:18 28.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 28-ին սկսվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Մինչ քննարկումները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է մի քանի կարգախոս-բանաձեւեր, որոնք առաջարկել էր 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո: Դրանք են` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը», «Հարստացիր եւ հարստացրու», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես», «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ` ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»:

«Այս բոլոր բանաձեւերն ուզում եմ դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ եւ այդ դիտանկյունից մեկնարկել բյուջետային քննարկումներն այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլեւ ՀՀ պետական բյուջե հասկացությանն ընդհանրապես»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական բյուջեի եկամուտների ձեւավորման սկզբունքներին եւ այդ համատեքստում խոսել հարկատեսակների առանձնահատկությունների ու դրանց փոխկապակցվածության մասին եւ հավելել. «Ի՞նչ է ՀՀ պետական բյուջեն: ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է»:

Վարչապետի գնահատմամբ ՀՀ պետական բյուջեն բացառապես աշխատանքի արդյունք է, այսինքն` չկա պետական բյուջեի ձեւավորման ուրիշ գործիք, քան Հայաստանում աշխատող քաղաքացիները կամ բնակիչները:

Եկամուտների գեներացման հարցում պետության ղեկավարը կարեւորել է պետական, ինչպես նաեւ մասնավոր հատվածում աշխատող մարդկանց աշխատանքի բովանդակությունն ու որակը:

«Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը որոշակիորեն փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության համընդհանուր բարեկեցության հետ, քանի որ հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության եւ աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք ու հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը` ունենալ մեկուսացված ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետեւանքով: Եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ է եւ աչքի փուշ»,- կարծիք է հայտնել ՀՀ վարչապետը:

Երկրի ղեկավարի խոսքով պետական բյուջեն մեծ է այնքան, որքան նախ աշխատում, ապա արդյունավետ եւ թափանցիկ են աշխատում երկրի քաղաքացիները եւ բնակիչները: Այս համատեքստում անդրադարձ է եղել հարկերը հավաքագրելու պետական գործառույթին:

«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է կամ ժողովրդի լեզվով ասած` հաց վաստակելու գործիք: Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն եւ այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետեւ եթե պետության պետական եւ ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանն ու մանրամասն խոսել պետության հզորացման գործիքակազմերի մասին:

«ՀՀ պետական բյուջեն իրական Հայասատանն է, այսինքն` այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե եւ դե ֆակտո միաժամանակ, եւ այդ գոյության դե յուրե եւ դե ֆակտո հատվածներն անքակտելի են, ու պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պետք է ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում»,- արձանագրել է երկրի ղեկավարն ու ընդգծել, որ Կառավարության ու Ազգային ժողովի եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների օրենքների եւ կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով ու գործունեությամբ հարստանալու հնարավորություններ ստեղծելը:

«Շատ կցանկանայի, որ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներն ընթանան ոչ միայն թվերի ու տոկոսների, այլեւ վերը թվարկած հայեցակարգերի քաղաքական քննարկումների ներքո: Մենք բոլորս պետք է պատասխանենք մի կոնկրետ հարցի` իսկ ի՞նչ օրենքներ, որոշումներ պետք է ընդունենք եւ (կամ) չեղարկենք, ի՞նչ ընթացակարգեր պետք է սահմանենք եւ (կամ) չեղարկենք, որ Հայաստատնի Հանրապետությունում ավելի շատ մարդիկ օրինական աշխատանքով եւ գործունեությամբ հարստանալու հնարավորություն ունենան: Այս հարցերի ճիշտ պատասխանները նշանակում են, որ մենք կապահովենք մեր պետության, այսինքն` մեր ինքնության զարգացումները եւ հարատեւությունը»,- ելույթի ավարտին ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ են սպասվում

14:06 28.10.2024

Լոռու մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ են սպասվում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-3 «Առդա» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան […] ...

Իլիա Թոփուրիան հաղթել է նոկաուտով և պաշտպանել չեմպիոնությունը UFC-ում

13:58 28.10.2024

Իլիա Թոփուրիան հաղթել է նոկաուտով և պաշտպանել չեմպիոնությունը UFC-ում

Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկ Իլիա Թոփուրիան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած UFC 308-ի գլխավոր մենամարտում նոկաուտով հաղթել է ամերիկացի Մաքս Հոլոուեյին: Մենամարտելի ելքը վճռվել է երրորդ ռաունդում: Թոփուրիան այս հաղթանակի շնորհիվ պաշտպանել է կիսաթեթև քաշային կարգում իր չեմպիոնությունը: Սա 27-ամյա վրացու 16-րդ հաղթանակն է օկտագոնում:   ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:48 28.10.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ուշադրություն Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի […] ...

ԿԲ և Հաշվեքննիչ պալատի նախագահները ներկայացրել են «ՀՀ 2025 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություններ

13:42 28.10.2024

ԿԲ և Հաշվեքննիչ պալատի նախագահները ներկայացրել են «ՀՀ 2025 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություններ

2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ` շեշտադրելով հարկաբյուջետային եւ պարտքի կայունության, ինչպես նաեւ տնտեսական ներուժի վերջին տարիների ձեւավորված մակարդակի պահպանումը: Գնահատվում է, որ 2025 թվականի տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանումը եւ աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Այս մասին հոկտեմբերի 28-ին ասել է […] ...

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում

13:36 28.10.2024

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում

Ճապոնիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Կոմեյտո» կուսակցության և Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (LDP) իշխող կոալիցիան՝ վարչապետ Շիգերու Իշիբայի գլխավորությամբ, կորցրել է մեծամասնությունը։ Այս մասին կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, հայտնել է NHK հեռուստաալիքը, փոխանցում է Դոյչէ Վելլեն։ Ըստ NHK-ի՝ ձայների մեծամասնությունը հաշվելուց հետո ԼԴԿ-ն ու «Կոմեյտոն» ստացել են ընդամենը 209 մանդատ՝ նախկին 279 մանդատների փոխարեն։ Իր հերթին Ճապոնիայի ընդդիմադիր Սահմանադրական […] ...

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում կմասնակցի հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

13:30 28.10.2024

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում կմասնակցի հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին: Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության […] ...

BACK_TO_TOP