Հիմնանորոգվում են Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր ավտոճանապարհի 3 հատվածները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

Հիմնանորոգվում են Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր ավտոճանապարհի 3 հատվածները

12:36 28.10.2024

Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները՝ մոտ 4.1կմ ընդհանուր երկարությամբ (կմ0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200), հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղով։ Կապալառու կազմակերպության՝ «Եվրոբուդ պլյուս» ՍՊԸ-ի կողմից տարբեր տեղամասերում իրականացվում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ. կատարվում են հողային, հիմքի շերտերի կառուցման աշխատանքներ։

Մեկնարկել է նաև ճանապարհի ասֆալտապատումը։

Ֆիանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ քվեարկության օրերը

15:14 28.10.2024

ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ քվեարկության օրերը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են՝ 2025 թվականի մարտի 30, հունիսի 8, հոկտեմբերի 5։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի […] ...

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

15:06 28.10.2024

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են: Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային […] ...

SHANTNEWS

15:00 28.10.2024

SHANTNEWS

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

14:54 28.10.2024

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։ 2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն […] ...

ՀՀ ՄԻՊ հաստատությանը 2024 թվականին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

14:46 28.10.2024

ՀՀ ՄԻՊ հաստատությանը 2024 թվականին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի բարձրագույն կարգավիճակ: […] ...

Շիրակի մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

14:37 28.10.2024

Շիրակի մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանին։ Շիրակի մարզպետը ողջունելով դիվանագետներին՝ ներկայացրել է Շիրակի մարզը, անդրադարձել մարզի առանձնահատկություններին և առավելություններին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Գյումրուն առանձնահատուկ է վերաբերվում, բացի նրանից, […] ...

BACK_TO_TOP