Արսեն Զախարյանը կվերադառնա խաղադաշտ գավաթային մրցավեճում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+14.09 oC

Արսեն Զախարյանը կվերադառնա խաղադաշտ գավաթային մրցավեճում

12:56 28.10.2024

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն:

«Արսենը մարզվում է, ամեն ինչ լավ է, պատրաստվում է խաղալ: Կարծում եմ, որ հաջորդ գավաթային խաղում նա կլինի կազմում»,- Metaratings.ru-ին ասել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։

«Ռեալ Սոսյեդադը» հոկտեմբերի 31-ին Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում սեփական հարկի տակ կմրցի «Յովեի» հետ:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն այս տարվա օգոստոսին էր Բարսելոնայում վիրահատության ենթարկվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

15:06 28.10.2024

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են: Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային […] ...

SHANTNEWS

15:00 28.10.2024

SHANTNEWS

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

14:54 28.10.2024

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։ 2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն […] ...

ՀՀ ՄԻՊ հաստատությանը 2024 թվականին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

14:46 28.10.2024

ՀՀ ՄԻՊ հաստատությանը 2024 թվականին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի բարձրագույն կարգավիճակ: […] ...

Շիրակի մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

14:37 28.10.2024

Շիրակի մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանին։ Շիրակի մարզպետը ողջունելով դիվանագետներին՝ ներկայացրել է Շիրակի մարզը, անդրադարձել մարզի առանձնահատկություններին և առավելություններին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Գյումրուն առանձնահատուկ է վերաբերվում, բացի նրանից, […] ...

Բրոնխային ասթմա և գրիպ. խորհուրդ է տալիս մասնագետը

14:28 28.10.2024

Բրոնխային ասթմա և գրիպ. խորհուրդ է տալիս մասնագետը

Ի՞նչ է բրոնխային ասթման. շնչուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը բնութագրվում է շնչուղիների կրկնվող բորբոքումով, դիտվում է շնչառության դժվարացում, հազ և խզզոց: Ներկայացնում է ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Արմինե Հակոբյանը: Շնչառական համակարգը գրիպի ժամանակ հայտնվում է թիրախում, և ասթմա ունեցող մարդիկ ավելի խոցելի են դառնում. կարող են սրել հիվանդության ախտանիշները և բարդացնել ասթման` առաջացնելով լուրջ […] ...

BACK_TO_TOP