Տուժել է 125, զոհվել՝ 8, փրկվել 4 մարդ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

Տուժել է 125, զոհվել՝ 8, փրկվել 4 մարդ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

12:44 28.10.2024

Հոկտեմբերի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 58, քարաթափման, երկրաշարժի, որոնողափրկարարական, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, փլուզման, մերկասառույցի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 12, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 33, 33 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 83 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 82 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 125, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» հետաքննություն կանցկացնի Յամալի միջադեպի վերաբերյալ

15:25 28.10.2024

«Ռեալը» հետաքննություն կանցկացնի Յամալի միջադեպի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբը հետաքննություն կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի միջադեպի վերաբերյալ: «Ռեալի» երկրպագուները Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած «Էլ կլասիկոյի» ժամանակ ռասիստական արտահայտություններ են հնչեցրել Եվրոպայի չեմպիոնի հասցեին: ««Ռեալը» խստորեն դատապարտում է ցանկացած վարքագիծ, որը հուշում է ռասիզմի, այլատյացության կամ բռնության մասին ֆուտբոլում և սպորտում: Խորապես մտահոգված ենք երեկ […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը. ՊԵԿ

15:20 28.10.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը: ▪️Փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել առանց հայտարարագրման ոսկենման զարդեր և թանկարժեք քարեր ▪️Բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների ներկրման 3 դեպք ▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 27 500 ԱՄՆ դոլլար արժողության բրենդային պայուսակ ▪️Մաքսային հսկողությունից թաքցված ավտոպահեստամասերի […] ...

ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ քվեարկության օրերը

15:14 28.10.2024

ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ քվեարկության օրերը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են՝ 2025 թվականի մարտի 30, հունիսի 8, հոկտեմբերի 5։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի […] ...

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

15:06 28.10.2024

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են: Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային […] ...

SHANTNEWS

15:00 28.10.2024

SHANTNEWS

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

14:54 28.10.2024

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։ 2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն […] ...

BACK_TO_TOP