ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Էկվադորի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+12.09 oC

ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Էկվադորի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը

10:48 28.10.2024

Էկվադորի Հանրապետության մայրաքաղաք Կիտոյի «Պալասիո դե Կարոնդելետ» նախագահական պալատում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ Էկվադորի Հանրապետության նախագահ Դանիել Նոբոա Ասինին հավատարմագրերի հանձնման արարողությունը:

Արարողությանը ներկա է եղել նաև Էկվադորի արտաքին հարաբերությունների և մարդկային տեղաշարժի նախարար Գաբրիելա Սոմերֆելդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեսպան Եգանյանը, որը Հայաստանի Հանրապետության առաջին հավատարմագրված դեսպանն է Էկվադորի Հանրապետությունում, ՀՀ նախագահի ողջույնի խոսքերն է փոխանցել Էկվադորի նախագահին և Էկվադորի բարեկամ ժողովրդին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025 թ. ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ. ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ 2025 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

13:12 28.10.2024

2025 թ. ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ. ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ 2025 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է. «Ընդհանուր առմամբ, եթե խոսենք պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունների մասին, պետք է ասեմ, որ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, ինչը 5.4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված […] ...

Բլինկենը կոչ անում ամբողջապես հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների խախտումները

13:06 28.10.2024

Բլինկենը կոչ անում ամբողջապես հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների խախտումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները և ընտրական գործընթացին ենթադրյալ միջամտությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարի՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ուղերձում: Նա մեջբերել է միջազգային և վրացի դիտորդների զեկույցները, որոնք վկայում էին ձայների գնման և ահաբեկման մասին. «Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և […] ...

Չինաստանում սկսել են կառուցել թռչող մեքենաներ արտադրող գործարան

13:00 28.10.2024

Չինաստանում սկսել են կառուցել թռչող մեքենաներ արտադրող գործարան

Չինական XPeng ավտոարտադրողը սկսել է թռչող մեքենաների գործարանի կառուցումը Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու նահանգում: Ինչպես հաղորդում է Xinhua-ն, սա կլինի աշխարհում առաջին նման գործարանը, որն ունի լայնածավալ արտադրություն։ Արտադրության առաջին փուլում 10 000 հեկտար տարածքով գործարանը կարտադրի թռչող մոդուլ Land Aircraft Carrier (LAC) մեքենայի համար: Գործարանը տարեկան կկարողանա արտադրել մոտ 10 հազար նման մոդուլ։ Ընկերությունը […] ...

Արսեն Զախարյանը կվերադառնա խաղադաշտ  գավաթային մրցավեճում

12:56 28.10.2024

Արսեն Զախարյանը կվերադառնա խաղադաշտ գավաթային մրցավեճում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն: «Արսենը մարզվում է, ամեն ինչ լավ է, պատրաստվում է խաղալ: Կարծում եմ, որ հաջորդ գավաթային խաղում նա կլինի կազմում»,- Metaratings.ru-ին ասել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։ «Ռեալ Սոսյեդադը» հոկտեմբերի 31-ին Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում սեփական հարկի տակ […] ...

Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

12:48 28.10.2024

Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մինասյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել արտադրամասի պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մակերևույթներին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, […] ...

Տուժել է 125, զոհվել՝ 8, փրկվել 4 մարդ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

12:44 28.10.2024

Տուժել է 125, զոհվել՝ 8, փրկվել 4 մարդ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Հոկտեմբերի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 58, քարաթափման, երկրաշարժի, որոնողափրկարարական, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, փլուզման, մերկասառույցի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 12, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […] ...

BACK_TO_TOP