ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+11.09 oC

ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին

10:08 28.10.2024

Հոկտեմբերի 27-ին, ժամը 15:49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ. Հ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն, ուղևորներ Վ. Մ.-ն (ծնված 2004 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2009 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացին ձերբակալվել է՝ կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով. հանգամանքները պարզվում են

12:23 28.10.2024

Քաղաքացին ձերբակալվել է՝ կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով. հանգամանքները պարզվում են

2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որպեսզի այն պայթեցնի։ Նույն օրը՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից […] ...

ՀՀ պետական բյուջեն բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. ՀՀ վարչապետ

12:18 28.10.2024

ՀՀ պետական բյուջեն բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. ՀՀ վարչապետ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 28-ին սկսվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Մինչ քննարկումները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է մի քանի կարգախոս-բանաձեւեր, որոնք առաջարկել էր 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո: Դրանք են` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը», «Հարստացիր եւ […] ...

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով

12:12 28.10.2024

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից […] ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Բուդապեշտում սովորող հայ ուսանողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նրանց ծնողների հետ

12:06 28.10.2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Բուդապեշտում սովորող հայ ուսանողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նրանց ծնողների հետ

Հոկտեմբերի 27-ին Բուդապեշտի հայ ինքնավարության մշակույթի կենտրոնում Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Բուդապեշտում սովորող հայ ուսանողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նրանց ծնողների հետ, որոնց Հունգարիայի կառավարության կողմից տրվել է ժամանակավոր կացության թույլտվություն։ Դեսպանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերի, մասնավորապես՝ հասցեագրվել են վերջիններիս կացության, արտոնագրերի և […] ...

SHANTNEWS

12:00 28.10.2024

SHANTNEWS

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին

11:52 28.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Դիլիջանում մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր MICE զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում։ Ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն։ Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը դարձել է Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական աճը, ստեղծելով նոր աշխատատեղեր […] ...

BACK_TO_TOP