ՀԱՄԱՍ-ը Դոհայի բանակցություններում կառաջարկի դադարեցնել հակամարտությունը Գազայում․ ԶԼՄ-ներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

ՀԱՄԱՍ-ը Դոհայի բանակցություններում կառաջարկի դադարեցնել հակամարտությունը Գազայում․ ԶԼՄ-ներ

18:10 27.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Դոհայում խորհրդակցությունների ժամանակ միջնորդներին կառաջարկեն համաձայնագիր կնքել, որը ենթադրում է Գազայի հատվածում հակամարտության անհապաղ դադարեցում: Այս մասին հայտնում է Asharq News հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։

«ՀԱՄԱՍ շարժումը Դոհայի բանակցություններում միջնորդներին կառաջարկի համապարփակ համաձայնագիր, որը կներառի պատերազմի անհապաղ ավարտը», – ասել է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը:

Նրա խոսքով, ՀԱՄԱՍ-ի առաջարկը ներառում է իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից՝ Պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակման հետ միաժամանակ։

«Մենք նախընտրում ենք համապարփակ գործարք՝ իրականացված մեկ փուլով, որը մեկընդմիշտ կավարտի պատերազմը», – Asharq News-ին ընդգծել է ՀԱՄԱՍ-ի աղբյուրը։

Նա պարզաբանել է, որ շարժումը չի մերժի խաղաղ նախաձեռնությունները, որոնք միջնորդները կարող են ներկայացնել բանակցություններին, սակայն ՀԱՄԱՍ-ի ցանկացած առաջարկի հիմնական պայմանը հակամարտության ավարտն է։

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին այսօր Դոհայում կընդունի իսրայելական Մոսադի հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեային և ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսին, որոնք կվերասկեն բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրի համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ հաստատվել է սուբվենցիոն 3 ծրագիր

19:50 27.10.2024

Գյումրի համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ հաստատվել է սուբվենցիոն 3 ծրագիր

Շիրակի մարզի Գյումրի համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ հաստատվել է սուբվենցիոն 3 ծրագիր՝ 23 ենթածրագրերով ընդհանուր 1 մլրդ 913 մլն 101 հազար դրամ արժողությամբ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ ՀՀ Կառավարության համամասնությունը կազմում է 877 մլն 377 հազար դրամ՝ 45.9 տոկոս և այլ ներդրողներ՝ 0․5 տոկոս: Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում • […] ...

Իսրայելը քննադատել է Իրանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարումը

19:30 27.10.2024

Իսրայելը քննադատել է Իրանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հավաքի երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 28-ին, Իրանի խնդրանքով Իսրայելի պատասխան հարձակումից հետո։ Իրանը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը վրդովված է եղել խորհրդի գումարման որոշումից։ «Իրանական հողի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հաջող գործողություններից հետո, ի պատասխան Իսրայելի դեմ այս տարի իրականացրած աննախադեպ և ուղղակի […] ...

«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայի և Ակկոյի մերձակայքում գտնվող ռազմարդյունաբերական ձեռնարկություններին

19:10 27.10.2024

«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայի և Ակկոյի մերձակայքում գտնվող ռազմարդյունաբերական ձեռնարկություններին

«Հըզբոլլահը» հրթիռներ է արձակել Հայֆա քաղաքի հյուսիսում գտնվող Զվուլուն արդյունաբերական շրջանի ուղղությամբ։ Այս մասին ասվում է  կազմավորման Telegram-ի ալիքում։ «Իսլամական դիմադրության ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրթիռներ են արձակել Հայֆայի հյուսիսում գտնվող Զվուլունի տարածքը, որտեղ տեղակայված են Rafael ռազմական ընկերության ձեռնարկությունները։ Այս գործողությունն իրականացվել է ի աջակցություն Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի տոկունության և իսրայելական ագրեսիայից Լիբանանի պաշտպանության», […] ...

Իրանը պահանջել է անհապաղ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Իսրայելի հարվածների հետ կապված

18:50 27.10.2024

Իրանը պահանջել է անհապաղ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Իսրայելի հարվածների հետ կապված

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջում՝ դատապարտելու Իսրայելի օդային հարվածները Իսլամական Հանրապետության դեմ։ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի ղեկավարին՝ «պահանջելով Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ այս ագրեսիան դատապարտելու համար վճռական դիրքորոշում ընդունելու համար», ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Իր նամակում Արաղչին պնդում է, որ «արձակված […] ...

Եղիազար Վարդանյանն այցելել է TOON EXPO 2024 ցուցահանդես

18:30 27.10.2024

Եղիազար Վարդանյանն այցելել է TOON EXPO 2024 ցուցահանդես

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է TOON EXPO 2024 ցուցահանդես: Կոմիտեի նախագահը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանի և Big Projects ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյան հետ շրջելով ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթանալով ներկայացված ընկերություններին, կարևորել է նման միջոցառումների իրականացումն ու վերջիններիս դերակատարությունը հասարակության լայն շրջանակներին քաղաքաշինական ոլորտի ձեռքբերումների վերաբերյալ իրազեկման գործընթացում: ...

ՀԱՄԱՍ-ը Դոհայի բանակցություններում կառաջարկի դադարեցնել հակամարտությունը Գազայում․ ԶԼՄ-ներ

18:10 27.10.2024

ՀԱՄԱՍ-ը Դոհայի բանակցություններում կառաջարկի դադարեցնել հակամարտությունը Գազայում․ ԶԼՄ-ներ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Դոհայում խորհրդակցությունների ժամանակ միջնորդներին կառաջարկեն համաձայնագիր կնքել, որը ենթադրում է Գազայի հատվածում հակամարտության անհապաղ դադարեցում: Այս մասին հայտնում է Asharq News հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։ «ՀԱՄԱՍ շարժումը Դոհայի բանակցություններում միջնորդներին կառաջարկի համապարփակ համաձայնագիր, որը կներառի պատերազմի անհապաղ ավարտը», – ասել է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը: Նրա խոսքով, ՀԱՄԱՍ-ի առաջարկը ներառում է իսրայելական […] ...

BACK_TO_TOP