Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին

14:00 27.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին:

Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը:

«Վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը:

Վերսկսված քննության ընթացքում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ:

Քննության ընթացքում հարցաքննվել են նաև ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը: Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար:

Քննության ընթացքում Գլխավոր դատախազության արխիվից առգրավվել է քրեական գործին (քրեական վարույթին) կցված փաթեթը, Դատական դեպարտամենտի արխիվից առգրավել են քրեական գործի դատաքննական հատորները և քրեական գործին կցված ձայնագրությունները, այլ նյութեր, ՀՀ ոստիկանությունից և այլ ստորաբաժանումներից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր:

Նախաքննության ընթացքում առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները:

2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում:

Հանձնարարություններ են տրվել տարբեր օպերատիվ ստորաբաժանումներին՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ տարբեր հարցեր պարզաբանելու նպատակով:

Զննվել են քրեական վարույթի նյութերին կցված տարբեր փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ տեսագրություններ:

Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- տեղեկացնում է դատախազությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Գյուլբենկյան փողոցում

16:10 27.10.2024

Հրդեհ Գյուլբենկյան փողոցում

Հոկտեմբերի 27-ին, ժամը 14:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի 1-ին հարկում գտնվող հացի փռում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ […] ...

Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՀՀ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի անդամներն ու զոհվածների հարազատները

15:50 27.10.2024

Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՀՀ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի անդամներն ու զոհվածների հարազատները

25 տարի առաջ հոկտեմբերի 27-ին, երբ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ կառավարության անդամները պատասխանում էին պատգամավորների հարցերին, դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Պետական […] ...

Իրանի խորհրդարանում կոչ է արվել վերանայել միջուկային դոկտրինը Իսրայելի հարվածներից հետո

15:30 27.10.2024

Իրանի խորհրդարանում կոչ է արվել վերանայել միջուկային դոկտրինը Իսրայելի հարվածներից հետո

Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Ռեզա Սաբաղիանը կոչ է արել վերանայել հանրապետության միջուկային և պաշտպանական դոկտրինը՝ կապված Իսրայելի հարվածների հետ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «ագրեսիա է իրականացրել Եվրոպայի և ԱՄՆ-ի ուղղակի և անուղղակի աջակցությամբ»։ «Ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի և Միացյալ Նահանգների ագրեսիայի՝ մենք պետք է դիտարկենք այդ կռվարարների և ագրեսորների ձեռք […] ...

Տասնյակ հազարավոր իտալացիներ կոչ են արել անհապաղ դադարեցնել համաշխարհային հակամարտությունները

15:10 27.10.2024

Տասնյակ հազարավոր իտալացիներ կոչ են արել անհապաղ դադարեցնել համաշխարհային հակամարտությունները

Տասնյակ հազարավոր ցուցարարներ շաբաթ օրը դուրս են եկել իտալական յոթ քաղաքների փողոցներ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բոլոր գլոբալ հակամարտությունները: Ցույցեր են տեղի ունեցել Հռոմում, Թուրինում, Միլանում, Ֆլորենցիայում, Բարիում, Պալերմոյում և Կալյարիում՝ խաղաղությանը, զինաթափմանը և մարդու իրավունքներին աջակցող հարյուրավոր ասոցիացիաների աջակցությամբ։ Ինչպես բացատրել են կազմակերպիչները, երթերը կազմակերպվել են ի պատասխան ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքում բռնության աճի […] ...

Իրանական միջուկային օբյեկտները Իսրայելի հարվածներից չեն տուժել․ Գրոսսի

14:50 27.10.2024

Իրանական միջուկային օբյեկտները Իսրայելի հարվածներից չեն տուժել․ Գրոսսի

Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է, որ իր միջուկային օբյեկտները չեն տուժել Իսրայելի հարվածից։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ապահով են և շարունակում են իրենց կարևոր աշխատանքը: Ես կոչ եմ անում ցուցաբերել հայեցողություն, անհրաժեշտ է ձեռնպահ մնալ այնպիսի քայլեր ձեռնարկելուց, որոնք սպառնում են […] ...

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով

14:30 27.10.2024

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով։ ...

BACK_TO_TOP