Ուզբեկստանի նախագահը քվեարկել է խորհրդարանական ընտրություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+13.09 oC

Ուզբեկստանի նախագահը քվեարկել է խորհրդարանական ընտրություններում

11:25 27.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնում է UzA պետական ​​գործակալությունը։

Նրա խոսքով՝ պետության ղեկավարն իր ձայնը տվել է Տաշքենդի Միրզո-Ուլուգբեկ շրջանի թիվ 59 ընտրատեղամասում։

Խառը համակարգով ընտրությունները Ուզբեկստանում առաջին անգամ են անցկացվում. 150 պատգամավորներից 75-ը միամանդատ ընտրատարածքներում ընտրվելու են ստորին պալատում՝ կոնկրետ թեկնածուների օգտին քվեարկած ձայների հիման վրա, մնացած 75-ը՝ կընտրվեն ըստ կուսակցական ցուցակների՝ մեկ ընտրատարածքում քաղաքական կուսակցություններին տրված ձայների համամասնությամբ։

ԿԸՀ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ գրանցվել է միամանդատ ընտրատարածքներում առաջադրված 375, ինչպես նաև կուսակցական ցուցակներով 500 թեկնածուներ։ Թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն միայն քաղաքական կուսակցությունները։ Հանրապետությունում դրանք հինգն են՝ Ձեռնարկատերերի և գործարարների շարժում – Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցություն, «Ազգային վերածնունդ» Ուզբեկստանի դեմոկրատական ​​կուսակցություն , Ուզբեկստանի բնապահպանական կուսակցություն, Ուզբեկստանի ժողովրդական դեմոկրատական ​​կուսակցություն (ԺԴԿ) և «Արդարություն» Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն: Նրանց բոլորին թույլ են տվել մասնակցել ընտրություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին

14:00 27.10.2024

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին: Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: […] ...

Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով կկազմակերպվի միակողմանի

13:45 27.10.2024

Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով կկազմակերպվի միակողմանի

Հոկտեմբերի 27-ին Պուշկինի թունելում, դիտահորի վրա կատարվելիք աշխատանքներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով, 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Թել Ավիվի արվարձաններից մեկում բեռնատարը հարվածել է ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց

13:30 27.10.2024

Թել Ավիվի արվարձաններից մեկում բեռնատարը հարվածել է ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց

Թել Ավիվի արվարձաններից մեկում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, հայտնել են Իսրայելի շտապօգնության ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, բժիշկները նրանց օգնություն են ցուցաբերում։ Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Թել Ավիվի հյուսիսային ծայրամասում՝ Cinema City Glilot մեծ կինոթատրոնի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում։ «Դեպքի վայր են ուղարկվում մեծ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

13:10 27.10.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության […] ...

Իրանին մեկ տարի կպահանջվի իր հրթիռային կարողությունները վերականգնելու համար․ Sky

13:00 27.10.2024

Իրանին մեկ տարի կպահանջվի իր հրթիռային կարողությունները վերականգնելու համար․ Sky

Իսրայելը կարծում է, որ իր հարձակումից հետո Իրանին մեկ տարի կպահանջվի հրթիռային կարողությունները վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է էմիրաթական Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ հարվածի հիմնական թիրախները եղել են իրանական ռազմական օբյեկտները, որոնք ապահովում էին բալիստիկ հրթիռների համար պինդ վառելիքի արտադրությունը։ Ըստ իսրայելական ներկայացուցիչների, որոնց հղում է անում […] ...

Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը

12:45 27.10.2024

Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը

Տավուշի մարզով անցնող Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգվում է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP