Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+10.09 oC

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարին

10:09 27.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուղիղ 25 տարի առաջ այս օրն Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաողբերգական իրադարձություններից մեկը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների կրակահերթից։

Ահաբեկչական խմբի գործողություններին զոհ գնացին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության փուլում էր, ըստ պաշտոնական վարկածի, Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

Նաիրի Հունանյանը շարունակում է կրել պատիժը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում

12:15 27.10.2024

Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Թելմանի փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց: եպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում և հարակից տան […] ...

100 կիլոմետրը՝ 5 ժամում․ վարչապետ

12:05 27.10.2024

100 կիլոմետրը՝ 5 ժամում․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «100 կիլոմետրը՝ 5 ժամում»։ ...

Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանին Իսրայելի հարձակման կապակցությամբ

11:55 27.10.2024

Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանին Իսրայելի հարձակման կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաթայ նահանգում ունեցած ելույթի ժամանակ ասել է , որ իր կարեկցանքն է հայտնում հարևան Իրանին և Իրանի կառավարությանը, որը երեկ երեկոյան դարձել է Իսրայելի ագրեսիայի թիրախը։ Այս մասին հայտնում է Anadolu գործկալությունը։ Թուրքիայի նախագահն ասել է, որ Իսրայելի «սիոնիստական ​​կառավարությունը»՝ «փչացած արևմտյան ուժերի կողմից», փորձում է «բորբոքել տարածաշրջանային հակամարտության կրակը»։ […] ...

Փարաքար համայնքի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 27.10.2024

Փարաքար համայնքի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք, Մուսալեռ, Արևաշատ և Նորակերտ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։ ...

Ուզբեկստանի նախագահը քվեարկել է խորհրդարանական ընտրություններում

11:25 27.10.2024

Ուզբեկստանի նախագահը քվեարկել է խորհրդարանական ընտրություններում

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնում է UzA պետական ​​գործակալությունը։ Նրա խոսքով՝ պետության ղեկավարն իր ձայնը տվել է Տաշքենդի Միրզո-Ուլուգբեկ շրջանի թիվ 59 ընտրատեղամասում։ Խառը համակարգով ընտրությունները Ուզբեկստանում առաջին անգամ են անցկացվում. 150 պատգամավորներից 75-ը միամանդատ ընտրատարածքներում ընտրվելու են ստորին պալատում՝ կոնկրետ թեկնածուների օգտին քվեարկած ձայների հիման վրա, […] ...

Հրդեհ Տիչինայի փողոցում

11:10 27.10.2024

Հրդեհ Տիչինայի փողոցում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։55-ին, մարվել՝ 22։29-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր (մոտ 60 քմ)։ ...

BACK_TO_TOP