ՃՏՊ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+11.09 oC

ՃՏՊ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժած

10:55 27.10.2024

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1985 թ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ Է․ Մ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

13:10 27.10.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության […] ...

Իրանին մեկ տարի կպահանջվի իր հրթիռային կարողությունները վերականգնելու համար․ Sky

13:00 27.10.2024

Իրանին մեկ տարի կպահանջվի իր հրթիռային կարողությունները վերականգնելու համար․ Sky

Իսրայելը կարծում է, որ իր հարձակումից հետո Իրանին մեկ տարի կպահանջվի հրթիռային կարողությունները վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է էմիրաթական Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ հարվածի հիմնական թիրախները եղել են իրանական ռազմական օբյեկտները, որոնք ապահովում էին բալիստիկ հրթիռների համար պինդ վառելիքի արտադրությունը։ Ըստ իսրայելական ներկայացուցիչների, որոնց հղում է անում […] ...

Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը

12:45 27.10.2024

Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը

Տավուշի մարզով անցնող Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգվում է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ընդդիմության գործողությունները չեն խանգարի նոր խորհրդարանի աշխատանքին․ Կոբախիձե

12:30 27.10.2024

Ընդդիմության գործողությունները չեն խանգարի նոր խորհրդարանի աշխատանքին․ Կոբախիձե

Ընդդիմության ոչ մի ակցիա կամ բողոքի ակցիա չի խանգարի խորհրդարանի աշխատանքին, ինչպես նաև կառավարության հաստատման գործընթացներին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ընդդիմությունը ոչ մի ռեսուրս չունի բողոքի ցույցերի համար։ Խորհրդարանի առաջին նիստը կկայանա ինչպես միշտ։ Խորհրդարանը կսկսի աշխատանքը, կառավարությունը կհաստատվի։ Գործընթացները մեր երկրում կշարունակվեն ինչպես միշտ»,- ասել է Կոբախիձեն։ ...

Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում

12:15 27.10.2024

Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Թելմանի փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց: եպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում և հարակից տան […] ...

100 կիլոմետրը՝ 5 ժամում․ վարչապետ

12:05 27.10.2024

100 կիլոմետրը՝ 5 ժամում․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «100 կիլոմետրը՝ 5 ժամում»։ ...

BACK_TO_TOP